Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3491-27.07.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «օրենքով սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերը փոխարինել «օրենքին համապատասխան որոշվող՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արտանետման անշարժ աղբյուրներից» բառերից առաջ լրացնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի վերջին տողում «օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը» բառերը փոխարինել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին համապատասխան որոշվող՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով, իսկ «բացակայում են» բառերից առաջ ավելացնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: