Armenian ARMSCII Armenian
Կ-3491-27.07.2022-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «օրենքով սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերը փոխարինել «օրենքին համապատասխան որոշվող` անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «արտանետման անշարժ աղբյուրներից» բառերից առաջ լրացնել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի վերջին տողում «օրենսդրությամբ սահմանված կարգով մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու թույլտվություններով նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումների ծավալը» բառերը փոխարինել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքին համապատասխան որոշվող` անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները» բառերով, իսկ նույն տողը «բացակայում են» բառերից առաջ լրացնել ««Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ  4-րդ կետերով սահմանված դեպքերում» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: