Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ ՀՕ-176-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի.
1. 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«: Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը եւ գծի ենթակառուցվածքները օգտագործելու եւ լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2. Լրացնել 5.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) մշակում է Հայաստանի Հանրապետության տարածքում բազային եւ շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագիրը եւ ժամանակացույցը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:
Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված համապատասխան իրավական ակտերն ընդունվելու են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: