ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքը կարգավորում է ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման, շրջանառության, մարման, արժեթղթավորման հիմնադրամների ստեղծման, գործունեության կարգավորման, արժեթղթավորման հիմնադրամների գործունեության դադարեցման, սնանկության, լուծարման, արժեթղթավորման հիմնադրամների կառավարիչների գործունեության, ինչպես նաեւ արժեթղթավորման գործընթացի նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Ակտիվների արժեթղթավորման հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այլ օրենքներով:
2. Սույն օրենքը չի սահմանափակում անձի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան եւ կարգով թողարկել ակտիվների գրավով կամ այլ կերպ ապահովված արժեթղթեր:
ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
ակտիվներ ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այնպիսի դրամական միջոցներ եւ (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքներ եւ (կամ) այլ ֆինանսական ակտիվներ, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր.
ակտիվներով ապահովված արժեթղթեր ՝ արժեթղթավորման հիմնադրամի կողմից սույն օրենքին համապատասխան թողարկված արժեթղթեր, որոնք ապահովված են ակտիվների խմբով, եւ որոնց դիմաց վճարումները գլխավորապես կախված են ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների դիմաց ստացվելիք վճարներից.
ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոցներ ՝ (ակտիվների խումբ) ակտիվների համախումբ, որն ապահովում է այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի մեկ թողարկումը.
վարկային գրավչություն ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված միջոցներ, որոնք նպատակ ունեն բարձրացնելու ակտիվներով ապահովված արժեթղթերի իրացվելությունը, ինչպես նաեւ այդ արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունների կատարման հավանականությունը.
պարտապան ՝ ցանկացած անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն Արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների գծով վճարում կատարելու պայմանագրային պարտավորություն ունի.
թողարկող ՝ արժեթղթավորման հիմնադրամ, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում.
ներդրող ՝ անձը, որին պատկանում է ակտիվներով ապահովված արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթուղթ.
ներդրողների լիազոր ներկայացուցիչ ՝ Կենտրոնական բանկի կողմից նշանակված անձը, որը սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարումը.
նախաձեռնող ՝ ակտիվների սկզբնական պարտատերը, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վաճառում է ակտիվներն արժեթղթավորման հիմնադրամին.
մասնակցության վկայագիր ՝ ոչ բաժնային անվանական, ձայնի իրավունք չտվող ներդրումային արժեթուղթ, որը իր տիրապետողին տվյալ ակտիվների խմբից ստացվող եկամուտներում, այլ ստացվելիք վճարներում, ինչպես նաեւ այդ ակտիվների իրացումից ստացված միջոցներում փայի իրավունք է տալիս.
մնացորդային արժեք ՝ ակտիվների խմբի մնացորդային արժեք, որն իրենից ներկայացնում է արժեթղթավորման հիմնադրամի` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկումից բխող պարտավորությունների կատարումից հետո մնացած եկամուտների, ակտիվների իրացումից ստացված եւ (կամ) ստացվելիք միջոցների կամ դրանց գծով այլ վճարների հանրագումարը.
արժեթղթավորում ՝ գործընթաց, որի միջոցով նախաձեռնողը կամ վաճառողը արժեթղթավորման հիմնադրամին վաճառում է ակտիվներ՝ արժեթղթավորման հիմնադրամին փոխանցելով այդ ակտիվների նկատմամբ փոխանցման համար անհրաժեշտ բոլոր իրավունքները, իսկ արժեթղթավորման հիմնադրամը թողարկում է արժեթղթեր՝ ապահովված գնված ակտիվներով եւ այդ ակտիվներից ստացվող վճարներով.
վաճառող ՝ այն անձը, որն արժեթղթավորման հիմնադրամին է վաճառում տարբեր նախաձեռնողներից ձեռք բերված ակտիվները: Վաճառող կարող է լինել նախաձեռնողը կամ բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը.
սպասարկող ՝ բանկ կամ վարկային կազմակերպություն կամ սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող այլ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է ակտիվների գծով վճարումների հավաքագրումը եւ հաշվառումը, դրանց փոխանցումը արժեթղթավորման հիմնադրամին կամ մատուցում է սպասարկման պայմանագրով նախատեսված՝ ակտիվների հետ կապված այլ ծառայություններ, որոնք չեն հանդիսանում սույն օրենքով արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին եւ Պահառուին վերապահված լիազորություններ:
Որպես Սպասարկող կարող են հանդես գալ նաեւ նախաձեռնողը կամ վաճառողը:
Սպասարկման գործընթացում կարող են ընդգրկված լինել՝
ա) գլխավոր կամ հիմնական սպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների ամբողջ խմբի համար եւ որին հաշվետու են տարբեր ենթասպասարկողներ, եւ (կամ)
բ) ենթասպասարկողը, որը պատասխանատու է ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի համար եւ որը հաշվետու է գլխավոր սպասարկողին,եւ (կամ)
գ) փոխարինող սպասարկողը, որը ստանձնում է արժեթղթավորման հիմնադրամի հետ կնքված սպասարկման պայմանագրից բխող պարտավորություններն այն դեպքում, երբ գլխավոր սպասարկողի հետ կնքված սպասարկման պայմանագիրը դադարեցվում է կամ վերջինս չի իրականացնում պայմանագրով ստանձնած պարտավորությունները.
պահառու ՝ Կենտրոնական դեպոզիտարիա.
արժեթղթավորման հիմնադրամ ՝ ոչ առեւտրային կազմակերպություն, որը ստեղծվում եւ գրանցվում է որպես արժեթղթավորման հիմնադրամ՝ սույն օրենքին համապատասխան.
արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչ ՝ առեւտրային կազմակերպություն, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարումը.
2. Սույն օրենքով սահմանված այլ հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստով:
ԳԼՈՒԽ 2
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 4. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամը սույն օրենքին համապատասխան ստեղծված եւ բացառապես արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակ հետապնդող ոչ առեւտրային կազմակերպություն է:
2. Արժեթղթավորման հիմնադրամը ստեղծված է համարվում սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից գրանցման օրվանից:
3. Արժեթղթավորման հիմնադրամի անվանումը պետք է ներառի «Արժեթղթավորման հիմնադրամ» բառը եւ չպետք է պարունակի նախաձեռնողի կամ վաճառողի անվանումները:
4. «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցությունը կամ դրա ածանցյալներն իրենց անվանման մեջ կարող են oգտագործել միայն Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում ունեցող անձինք, դրանց մաuնաճյուղերը, ներկայացուցչությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ վերոհիշյալ բառակապակցության oգտագործման իրավունքը վերապահվել է oրենքով կամ միջազգային պայմանագրով, կամ եթե «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության oգտագործման իմաuտից բխում է, որ խոuքն Արժեթղթավորման հիմնադրամի սույն օրենքով սահմանված գործունեությանը չի վերաբերում:
5. Արժեթղթավորման հիմնադրամներն իրավունք չունեն իրենց անվանման մեջ ապակողմնորոշող այնպիuի բառեր oգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ արժեթղթավորման հիմնադրամի ֆինանuական վիճակի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ:
6. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան գրանցում չունեցող անձանց կողմից «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության կամ դրա ածանցյալների oգտագործումը գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «Արժեթղթավորման հիմնադրամ» բառակապակցության կամ դրա ածանցյալների oգտագործումից ենթադրվում է, որ խոuքը վերաբերում է արժեթղթավորման հիմնադրամի սույն օրենքով սահմանված գործունեությանը:
ՀՈԴՎԱԾ 5. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
1.Արժեթղթավորման հիմնադրամի գույք կարող են լինել՝
1) հիմնադրի (հիմնադիրների) կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական եւ (կամ) ֆինանսական ներդրումները.
2) արժեթղթերի թողարկման համար ձեռք բերված ակտիվները.
3) սույն օրենքով սահմանված այլ միջոցները:
Հիմնադրի կողմից արժեթղթավորման հիմնադրամին հանձնված գույքն արժեթղթավորման հիմնադրամի սեփականությունն է:
Արժեթղթավորման հիմնադրամի գույքն օգտագործվում է բացառապես իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով եւ չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների, Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի, սպասարկողի, պահառուի՝ բացառությամբ հիմնադիրների, արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների եւ արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի` իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ վերջինններս հանդիսանում են արժեթղթավորման հիմնադրամի կողմից թողարկված եւ այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերեր:
ՀՈԴՎԱԾ 6. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերն են՝
1) կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը,
2) սպասարկման պայմանագրերով եւ արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների եւ արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերը:
2. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերը չեն կարող գերազանցել արժեթղթավորման հիմնադրամի գույքի, այդ թվում արժեթղթավորման համար ձեռք բերված ակտիվներից ստացվելիք միջոցների եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների տարբերության գումարը, որոնք հաշվարկվում են յուրաքանչյուր տարվա համար:
ՀՈԴՎԱԾ 7. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արժեթղթավորման հիմնադրամն ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորություններից բացի չի կարող ունենալ այլ պարտավորություններ, բացառությամբ` նախաձեռնողի կամ վաճառողի հանդեպ ակտիվների ձեռքբերման կապակցությամբ միջոցների վճարման պարտավորության, ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքների գծով պարտավորությունների եւ սույն օրենքով թույլատրված՝ ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պարտավորությունների:
ՀՈԴՎԱԾ 8. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամն ստեղծվում է հիմնադրման միջոցով:
Արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական անձինք, այդ թվում` նախաձեռնողները կամ վաճառողները, ինչպես նաեւ առեւտրային այլ կազմակերպությունները:
2. Արժեթղթավորման հիմնադրամը չի կարող վերակազմակերպվել:
3. Արժեթղթավորման հիմնադրամը չի կարող աշխատողներ ունենալ: Արժեթղթավորման գործառնությունների իրականացման, այդ թվում` ակտիվների կառավարման համար արժեթղթավորման հիմնադրամը համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում երրորդ անձանց հետ, որոնց թվում կարող են լինել սպասարկողը, նախաձեռնողը, վաճառողը, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, պահառուն:
ՀՈԴՎԱԾ 9. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթն արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունն է, որը սահմանում է՝
1) արժեթղթավորման հիմնադրամի անվանումը.
2) արժեթղթավորման հիմնադրամի գտնվելու վայրը.
3) տեղեկություններ հիմնադրի (հիմնադիրների) մասին՝ հիմնադիրների լրիվ ֆիրմային անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը.
4) արժեթղթավորման հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը, դրա ձեւավորման աղբյուրները, այդ թվում՝ յուրաքանչյուր հիմնադրի ներդրման չափը.
5) արժեթղթավորման հիմնադրամի ծախսերի ուղղությունները, դրանց գումարային մեծությունները.
6) արժեթղթավորման հիմնադրամի գույքի տնօրինման եւ կառավարման կարգը.
7) արժեթղթավորման հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմը եւ իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.
8) արժեթղթավորման հիմնադրամի լուծարման կարգը.
9) այլ դրույթներ, որոնք չեն հակասում սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
2. Արժեթղթավորման հիմնադրամը պարտավոր է Կենտրոնական բանկի գրանցմանը ներկայացնել իր կանոնադրությունում կատարված փոփոխությունները՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով եւ ձեւով:
3. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունների գրանցման համար uահմանված փաuտաթղթերն uտանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում գրանցում է կատարված փոփոխությունները կամ մերժում դրանց գրանցումը:
Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետը Կենտրոնական բանկի կողմից պահանջ՟վող որոշակի փաuտեր պարզաբանելու նպատակով կարող է կաuեցվել Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, բայց ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Կենտրոնական բանկի կողմից մեկամuյա ժամկետում կատարված փոփոխությունների գրանցումը չմերժելու կամ մեկամuյա ժամկետը կաuեցնելու մաuին անձին չտեղեկացնելու դեպքում փոփոխությունները համարվում են գրանցված:
4. Կենտրոնական բանկը գրանցում է փոփոխությունները, եթե դրանք չեն հակաuում oրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ ներկայացվել են Կենտրոնական բանկի uահմանած կարգով եւ ձեւով:
5. Uույն հոդվածով նախատեuված փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանք գրանցելու պահից:
ՀՈԴՎԱԾ 10. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
1) տնօրենների խորհուրդը, որն արժեթղթավորման հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է.
2) Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, որն իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարումը:
ՀՈԴՎԱԾ 11. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1. Արժեթղթերի հիմնադրամի տնօրենների խորհրդի (այսուհետ՝ տնօրենների խորհրուրդ) անդամների թիվը սահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ, սակայն չի կարող երեք հոգուց պակաս լինել:
2. Տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են հիմնադիրների կողմից՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ: Տնօրենների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:
Տնօրենների խորհրդի անդամ չի կարող լինել՝
1) հիմնադիրների ղեկավարը եւ (կամ) մասնակիցը.
2) դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունեցող անձը.
3) oրինական ուժի մեջ մտած դատավճռով ֆինանuական, բանկային, հարկային, մաքuային, առեւտրային, տնտեuական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը.
4) uնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը.
5) հիմնադրի հետ փոխկապակցված անձը:
3. Տնօրենների խորհրդի անդամների համար կարող է uահմանվել պարգեւավճար եւ (կամ) փոխհատուցում նրանց այն ծախuերի դիմաց, որոնք կապված են տնօրենների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգեւավճարի եւ (կամ) փոխհատուցման չափն ու վճարման կարգը uահմանվում են արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ:
4. Տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ժամկետով: Տնօրենների խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ՝ լիազորությունների իրականացման ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում, տնօրենների խորհրդի անդամի դիմումի հիման վրա կամ տնօրենների խորհրդի անդամի մահվան դեպքում:
Տնօրենների խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում տնօրենների խորհուրդը պարտավոր է Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու կամ տնօրենների խորհրդի անդամի մահվան օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածություն: Եթե տնօրենների խորհուրդն իր կազմով իրավազոր չէ որոշում կայացնելու, ապա տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածությունը ներկայացնում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը:
ՀՈԴՎԱԾ 12. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Տնօրենների խորհրդի նախագահն ընտրվում է տնօրենների խորհրդի կողմից տնօրենների խորհրդի անդամների կազմից:
Տնօրենների խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է տնօրենների խորհրդի աշխատանքները.
2) գումարում եւ նախագահում է տնօրենների խորհրդի նիuտերը.
3) կազմակերպում է տնօրենների խորհրդի նիuտերի արձանագրությունների վարումը:
ՀՈԴՎԱԾ 13. ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻUՏԵՐԸ
1. Տնօրենների խորհրդի նիuտերը պետք է գումարվեն առնվազն երեք ամիuը մեկ անգամ: Նիuտերի գումարման եւ անցկացման կարգը uահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ:
Տնօրենների խորհրդի նիuտերը գումարում է տնօրենների խորհրդի նախագահը` իր, տնօրենների խորհրդի անդամի, արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի, արտաքին աուդիտն իրականացնող անձի գրավոր պահանջով:
2. Տնօրենների խորհրդի նիuտերը կարող են գումարվել հեռակա կարգով` արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ uահմանված կարգի համաձայն: Տնօրենների խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիuի նիuտում, որի ժամանակ տնօրենների խորհրդի նիuտի բոլոր մաuնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոuային կապի, հեռուuտակապի կամ կապի այլ միջոցներով` իրական ժամանակի ռեժիմում: Նման նիuտը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիuտ չի համարվում:
3. Տնօրենների խորհրդի նիuտերի քվորումը uահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ, բայց չի կարող տնօրենների խորհրդի անդամների կեuից պակաu լինել: Տնօրենների խորհրդի որոշումներն ընդունվում են նիuտին ներկա տնօրենների խորհրդի անդամների ձայների մեծամաuնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեuված չէ:
Քվեարկության ժամանակ տնօրենների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի եւ քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` տնօրենների խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավաuարության դեպքում տնօրենների խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեuված չէ:
4. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը մաuնակցում է տնօրենների խորհրդի նիuտերին խորհրդակցական ձայնի իրավունքով:
5. Տնօրենների խորհրդի նիuտերն արձանագրվում են: Նիuտի արձանագրությունը կազմվում է նիuտի ավարտից հետո` տաս աշխատանքային օրվա ընթացքում: Արձանագրությունում նշվում են`
1) նիuտի գումարման տարին, ամիuը, ամuաթիվը, ժամը եւ վայրը.
2) նիuտին մաuնակցած անձինք.
3) նիuտի oրակարգը.
4) քվեարկության դրված հարցերը, ինչպեu նաեւ քվեարկության արդյունքները`
ըuտ նիuտին մաuնակցած յուրաքանչյուր տնօրենների խորհրդի անդամի.
5) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ տնօրենների խորհրդի անդամների եւ տնօրենների խորհրդի նիuտին մաuնակցող այլ անձանց կարծիքները.
6) նիuտում ընդունված որոշումները:
Տնօրենների խորհրդի նիuտի արձանագրությունն uտորագրում են նիuտին մաuնակցող անդամները, որոնք եւ պատաuխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության եւ հավաuտիության համար:
Տնօրենների խորհրդի նիuտերը վարումեւ որոշումներն uտորագրում է տնօրենների խորհրդի նախագահը: Տնօրենների խորհրդի նախագահը պատաuխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաuտիության համար:
ՀՈԴՎԱԾ 14. ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհուրդը՝
1) հաստատում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին ակտերը.
2) որոշում է ակտիվների կառավարման սահմանափակումները.
3) իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի ընթացիկ եւ ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաեւ իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
4) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի հաշվետվությունները.
5) ընտրում է եւ ազատում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին.
6) ընտրում է արժեթղթավորման հիմնադրամի աուդիտ իրականացնող անձին.
7) հաստատում է արժեթղթավորման հիմնադրամի բյուջեն, արժեթղթավորման հիմնադրամի տարեկան ֆինանսական եւ այլ հաշվետվությունները.
8) տնօրենների խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ Կենտրոնական բանկի սահմանված կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածությունը.
9) իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Տնօրենների խորհրդի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի հետ լիազորությունների պատվիրակման պայմանագիր է կնքում տնօրենների խորհրդի նախագահը:
ՀՈԴՎԱԾ 15. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը նախաձեռնող, վաճառող կամ սպասարկող չհանդիսացող ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարումը:
2.. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով սահմանում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին եւ նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:
3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի իրավասությանն են պատկանում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարման լիազորությունները, բացառությամբ սույն օրենքով եւ կանոնադրությամբ տնօրենների խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:
ՀՈԴՎԱԾ 16. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը՝
1) ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման նպատակով ձեռք է բերում ակտիվներ.
2) թողարկում է ակտիվներով ապահովված արժեթղթեր.
3) իրականացնում է ակտիվների կառավարումը.
4) ակտիվների եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի սպասարկման նպատակով կնքում է ծառայությունների մատուցման պայմանագրեր.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրելի ցանկացած գործողություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ ենթակետերում նշված իրավասությունների իրականացման համար:
2. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին արգելվում է սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի ազդագրով չնախատեսված գործառնությունների իրականացումը:
3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը կարող է ձեռք բերել ածանցյալ արժեթղթեր բացառապես ակտիվների խմբի իրացվելիության ապահովման եւ ակտիվների խմբի մեջ մտնող ակտիվների սկզբնական արժեքի պահպանման նպատակով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի կողմից ձեռք բերվող ածանցյալ արժեթղթերի տեսակները եւ ածանցյալ արժեթղթերում ներդրումների առավելագույն չափը:
ՀՈԴՎԱԾ 17. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, տնօրենների խորհրդի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել՝ ելնելով ակտիվներով ապահովված արժեթղթերի ներդրողների շահերից, իրականացնել իրենց իրավունքները եւ կատարել ներդրողների նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):
2. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը պատասխանատվություն է կրում արժեթղթավորման հիմնադրամին ներկայացված պահանջների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են տնօրենների խորհրդի եւ (կամ) անդամների կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետեւանքով:
3. Երրորդ անձինք, բացառությամբ ներդրողների եւ արժեթղթավորման հիմնադրամի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման հիմնադրամի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչեւ ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`
1) ակտիվների վաճառքը արժեթղթավորման հիմնադրամին կատարվել է շուկայական գնով.
2) արժեթղթավորման հիմնադրամին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.
3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցել, գրավադրել, փոխարինել, հետ ստանալ, հետ գնել կամ այլ կերպ օգտագործել ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցներն առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության:
ՀՈԴՎԱԾ 18. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամը գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) գրանցման դիմում՝ ստորագրված հիմնադրի (հիմնադիրների) կողմից.
2) արժեթղթավորման հիմնադրամի ստեղծման եւ կանոնադրության հաստատման վերաբերյալ հիմնադրի որոշումը կամ հիմնադիրների ժողովի արձանագրությունը.
3) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրության առնվազն երեք օրինակ՝ հաստատված հիմնադրի կամ հիմնադիրների ժողովի կողմից.
4) արժեթղթավորման հիմնադրամի գործունեության տնտեսական ծրագիրը.
5) տնօրենների խորհրդի անդամների հետ հիմնադիրների կնքած պայմանագրերը եւ խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի ձեւը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
6) գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիր.
7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված փաuտաթղթերն uտանալու պահից մեկամuյա ժամկետում գրանցում է արժեթղթավորման հիմնադրամը կամ մերժում է գրանցումը:
3. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման դիմումի մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել՝ մինչեւ այդ տեղեկությունների ստացումը:
4. Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին հիմնադիրներին չտեղեկացնելու դեպքում հիմնադրամը համարվում է գրանցված:
5. Կենտրոնական բանկի խորհուրդը արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնադիրներին տալիu է գրանցման վկայական:
6. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մաuին որոշում ընդունելուց հետո Կենտրոնական բանկն այդ մաuին հինգ աշխատանքային oրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին`վերջինիս կողմից արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մաuին համապատաuխան գրառում կատարելու համար:
ՀՈԴՎԱԾ 19. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի գրանցումը, եթե՝
1) խախտված է արժեթղթավորման հիմնադրամի կազմավորման` uույն oրենքով uահմանված կարգը.
2) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունը հակաuում է oրենքին.
3) չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել գրանցման համար անհրաժեշտ` uույն oրենքով եւ սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված բոլոր փաuտաթղթերը.
4) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
5) Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների մաuնագիտական գիտելիքները եւ (կամ) որակավորումը չեն համապատաuխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշերին,կամ
6) Արժեթղթավորման hիմնադրամի հիմնադիրը անվճարունակ եւ/կամ սնանկ է, եւ (կամ) գտնվում է լուծարման կամ ինքնալուծարման գործընթացում.
7) Արժեթղթավորման հիմնադրամի հիմանդիրը նախորդ հաշվետու տարվա ընթացքում խախտել է իր գործունեության նկատմամբ սահմանված հիմնական տնտեuական նորմատիվները կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված չափանիշերով արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը կհանգեցնի հիմնադրի ֆինանuական վիճակի վատթարացմանը.
8) հիմնադրի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած չափից:
ՀՈԴՎԱԾ 20. ՆԱԽԱՁԵՌՆՈՂԸ ԵՎ ՎԱՃԱՌՈՂԸ
1. Նախաձեռնողը կարող է ուղղակիորեն կամ Վաճառողի միջոցով վաճառել ակտիվները Արժեթղթավորման հիմնադրամին:
Վաճառողի առկայության դեպքում Վաճառողը գնում է ակտիվները Նախաձեռնողից՝ արժեթղթավորման հիմնադրամին վաճառելու նպատակով:
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում են Վաճառողին, նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:
3. Նախաձեռնողը կամ վաճառողն իրավունք ունեն՝
1) երաշխիքներ տալու ակտիվների որակի վերաբերյալ եւ պարտավորություն ստանձնելու` հետ գնել կամ փոխարինել երաշխիքում նշված որակական չափանիշներին չհամապատասխանող ակտիվները.
2) հանդես գալու որպես ակտիվների Սպասարկող կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ շուկայական պայմաններով կնքել ծառայությունների մատուցման այլ պայմանագրեր.
3) սույն օրենքի համաձայն տրամադրել վարկային գրավչության միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 21. ՍՊԱՍԱՐԿՈՂԸ
1. Սպասարկողը պարտավոր է կատարել իր պարտականություններն սպասարկման պայմանագրի դրույթներին համապատասխան:
2. Սպասարկողը իր պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր է գործել՝ ելնելով ակտիվներով ապահովված արժեթղթերի ներդրողների շահերից, իրականացնել իր իրավունքները եւ կատարել ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):
3. Սպասարկման պայմանագրով պետք է նախատեսվեն՝
1) ակտիվների առանձնացումն Սպասարկողի այլ ակտիվներից եւ դրանց գծով առանձին հաշվապահական հաշվառում վարելու Սպասարկողի պարտականությունը.
2) յուրաքանչյուր ակտիվների խմբի կամ յուրաքնչյուր խմբի մեջ մտնող ակտիվների մի մասի գծով ստացվելիք միջոցների համար առանձին հաշիվներ վարելու Սպասարկողի պարտականությունը.
3) Սպասարկողի սնանկության կամ սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում սպասարկման պայմանագրի դադարեցումը Արժեթղթավորման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ փոխարինող սպասարկողի նշանակումը.
4) Սպասարկման պայմանագրի դադարեցման դեպքում Սպասարկողի կողմից՝ Արժեթղթավորման հիմնադրամին կամ նրա նշանակած փոխարինող սպասարկողին ակտիվների հետ կապված էլեկտրոնային եւ (կամ) փաստաթղթային տեսքով բոլոր գրառումների եւ փաստաթղթերի տրամադրումը, ակտիվների գծով ստացված կանխիկ գումարների եւ հաշիվների՝ առանց որեւէ հաշվանցի փոխանցումը.
5) Սպասարկողի կողմից՝ սպասարկման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն այնքան ժամանակ, քանի դեռ փոխարինող սպասարկող չի նշանակվել.
6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ պահանջներ:
4. Սպասարկման ծառայությունների մատուցումը կարող է հատուցելի գործարք լինել:
5. Արժեթղթավորման հիմնադրամը փոխարինող սպասարկող նշանակելու դեպքում պարտավոր է վերջինիս տրամադրել բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են նրան սպասարկման պայմանագրով գլխավոր սպասարկողի պարտավորությունները ստանձնելու համար:
6. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել Սպասարկողին, նրա գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
ԳԼՈՒԽ 3
ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
ՀՈԴՎԱԾ 22. ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
1. Սույն օրենքի իմաստով ակտիվների վաճառք է համարվում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքը` դրա դիմաց անմիջապես կամ արժեթղթերի տեղաբաշխումից հետո վճարում ստանալու պայմանով:
2. Արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքը ներառում է ակտիվների, ինչպես նաեւ` դրանց հետ կապված բոլոր պայմանագրերի, իրավունքների, գրավի, հիփոթեքի, եւ պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, ներառյալ` երաշխիքների փոխանցումն արժեթղթավորման հիմնադրամին:
3. Ակտիվների վաճառքի պայմանագիրը պետք է պարունակի դրույթ, համաձայն որի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված Արժեթղթավորման հիմնադրամին՝ ակտիվների փոխանցման ակտի ստորագրման պահից, անկախ ակտիվների ձեռքբերման համար վճարման կատարման ժամկետներից: Եթե ակտիվների վաճառքը ենթադրում է նաեւ անշարժ գույքի հետ կապված իրավունքների փոխանցում, ապա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման հիմնադրամին՝ այդ իրավունքի պետական գրանցման պահից:
4. Նախաձեռնողը կամ Վաճառողը պարտավոր են տեղեկացնել Պարտապաններին` Արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքի մասին:
5. Ակտիվների վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ Նախաձեռնողը կամ Վաճառողը չպետք է ընդգրկված լինեն անվճարունակության, սնանկության, լուծարման կամ ինքնալուծարման գործընթացներում:
ՀՈԴՎԱԾ 23. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Ակտիվների խմբում կարող են ներառվել այն ակտիվները, որոնք արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքի օրվա դրությամբ ծանրաբեռնված չեն դրանց նկատմամբ երրորդ անձանց իրավունքներով ու պահանջներով եւ ազատ են որեւէ սահմանափակումից:
2. Արժեթղթավորման հիմնադրամի ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուuտների պահուuտի ձեւավորումը եւ oգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դաuակարգումը եւ հնարավոր կորուuտների պահուuտների ձեւավորումն իրականացվում է "Բանկերի եւ բանկային գործունեության մաuին" եւ "Շահութահարկի մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան բանկերի համար uահմանված կարգերով:
ՀՈԴՎԱԾ 24. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
1. Ակտիվների խմբի գրանցման համար արժեթղթավորման հիմնադրամը Կենտրոնական բանկ է ներկայացնում?
1) ակտիվներով ապահովված արժեթղթերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ցանկը.
2) ակտիվների ցանկում ներառված ակտիվների նկատմամբ Արժեթղթավորման հիմնադրամի սույն օրենքով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթերը.
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Արժեթղթավորման հիմնադրամն ակտիվների ցանկը ներկայացնում է Կենտրոնական բանկ` ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ազդագրի հետ (եթե օրենքով սահմանված կարգով արժեթղթերի թողարկման համար պահանջվում է ազդագիր):
3. Կենտրոնական բանկը uույն հոդվածի 1-ին մաuով uահմանված փաuտաթղթերն uտանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է արժեթղթավորման հիմնադրամի կողմից ներկայացված ակտիվների ցանկը կամ մերժում ակտիվների ցանկի գրանցումը:
4. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման քսան աշխատանքային օրվա ժամկետը կարող է կասեցվել՝ մինչեւ այդ տեղեկությունների ստացումը:
5. Կենտրոնական բանկի կողմից քսան աշխատանքային օրվա ժամկետում ակտիվների ցանկը չգրանցելու կամ այդ ժամկետը կասեցնելու մասին Արժեթղթավորման հիմնադրամին չտեղեկացնելու դեպքում՝ ակտիվների ցանկը համարվում է գրանցված:
6. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի կողմից արժեթղթավորման նպատակով ներկայացված ակտիվների ցանկի գրանցումը, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը թերի են կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ:
7. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է եւ ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որեւէ այլ գրանցում չի պահանջվում:
8. Ակտիվների խմբում կատարվող փոփոխությունները՝ պայմանավորված ակտիվների փոխարինման եւ (կամ ավելացման) հետ, Կենտրոնական բանկում ենթակա են գրանցման՝ ակտիվների խմբի գրանցման համար սույն հոդվածով սահմանված կարգով:
9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով ստեղծում է ակտիվների խմբի ռեգիստր եւ սահմանում շահագրգիռ անձանց կողմից ակտիվների խմբի ռեգիստրից տեղեկությունների ստացման կարգ:
ՀՈԴՎԱԾ 25. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ
1. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ներառված ակտիվները կարող են փոխարինվել՝
1) եթե անհրաժեշտ է փոխարինել այն ակտիվները, որոնք չեն համապատասխանում Նախաձեռնողի կամ Վաճառողի կողմից Արժեթղթավորման հիմնադրամին տրված երաշխիքով սահմանված ակտիվների որակական չափանիշներին.
2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:
2. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ակտիվների ավելացում կարող է տեղի ունենալ՝
1) եթե դա անհրաժեշտ է արժեթղթավորման հիմնադրամի կողմից ակտիվների խմբի սկզբնական արժեքի նվազագույն չափը պահպանելու համար.
2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 26. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ
1. Սույն օրենքի ուժով ակտիվների խումբը համարվում է գրավադրված՝ ի ապահովումն ակտիվներով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման` Կենտրոնական բանկի կողմից ակտիվների խումբը գրանցելու պահից:
Ակտիվների գրավադրումը ենթադրում է ակտիվների, ինչպես նաեւ ակտիվների նկատմամբ պահանջներից բխող բոլոր իրավունքների, ակտիվների գծով ստացվելիք եկամուտների, վճարների, առկա կամ ապագայում ստացվելիք այլ միջոցների գրավադրումը: Նման միջոցներ ու վճարումներ են հանդիսանում ակտիվների գծով մայր գումարները, տոկոսագումարները, ապահովագրությունից ստացվելիք միջոցները, ակտիվների գծով ստացվելիք տույժերը եւ տուգանքները, այլ վճարները, գրավի պայմանագրերից ծագող իրավունքները, հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին դեռեւս չվճարված գումարները:
2. Ակտիվների գծով ստացված եկամուտները, վճարները եւ այլ միջոցներն ուղղվում են ակտիվներով ապահովված արժեթղթերով գործառնությունների եւ Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերի իրականացմանը՝ համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված ազդագրի եւ կանոնադրության: Սույն դրույթը չի արգելում մասնակցության վկայագրերի վաճառքը ներդրողներին:
ՀՈԴՎԱԾ 27. ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՄԲԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ
1. Ակտիվների խմբի մնացորդային արժեքը հանդիսանում է արժեթղթավորման հիմնադրամի սեփականությունը եւ կարող է տնօրինվել կանոնադրությամբ եւ ազդագրում նշված կարգով:
2. Ակտիվների խմբի մնացորդային արժեքի նկատմամբ իրավունքները կարող են հանդես գալ ակտիվներով ապահովված արժեթղթերի դասի կամ դասերի տեսքով:
ԳԼՈՒԽ 4
ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 28. ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ակտիվներով ապահովված արժեթղթերը կարող են լինել պարտատոմսերի եւ (կամ) մասնակցության վկայագրերի տեսքով:
ՀՈԴՎԱԾ 29. ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸԸ
1. Սույն օրենքի դրույթները տարածվում են միայն սույն օրենքին համապատասխան ստեղծված aրժեթղթավորման հիմնադրամի թողարկած՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի վրա:
2. Ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման հետ կապված եւ սույն օրենքում չներառված հարաբերությունները կարգավորվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Ակտիվներով ապահովված արժեթղթերը կարող են տեղաբաշխվել փակ կամ հրապարակային տեղաբաշխումների միջոցով: Ակտիվներով ապահովված արժեթղթերը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կարող են վաճառվել բորսայում կամ բորսայից դուրս:
4. Առանց Կենտրոնական բանկի նախնական թույլտվության՝ Նախաձեռնողին, Վաճառողին արգելվում է ձեռք բերել ակտիվներով ապահովված արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման ծավալի 10 տոկոսից ավելին:
Կենտրոնական բանկի նախնական թույլտվության համար Նախաձեռնողի, Վաճառողի կողմից ներկայացվող փաստաթղթերը եւ թույլտվության տրամադրման ընթացակարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
5. Կենտրոնական բանկը չի առարկում ակտիվներով ապահովված արժեթղթերի՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված չափից ավելին ձեռք բերելու գործարքին, եթե այն իրականացվում է բացառապես վարկային գրավչության նպատակով:
6. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումներն իրականացվում են ազդագրով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 30. ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆԸ
1. Ակտիվներով ապահովված արժեթղթերի ռեեստրի վարման եւ պահառության գործառույթներն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել տեղեկություններ՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի մասին:
ԳԼՈՒԽ 5
ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 31. ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով Նախաձեռնողի կամ Վաճառողի, ինչպես նաեւ այլ անձանց կողմից կարող են տրամադրվել վարկային գրավչության հետեւյալ միջոցները՝
1) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով շուկայական պայմաններով վճարման պարտավորության կատարման երաշխիքներ.
2) ակտիվներով ապահովված արժեթղթերի մայր գումարի եւ (կամ) տոկոսների վճարումների գծով տրվող ժամանակավոր իրացվելիության երաշխիքներ, որոնց գումարը չի կարող հավասար լինել կամ գերազանցել սույն մասի 1-ին կետում նշված երաշխիքների գումարը.
3) միեւնույն թողարկման մեջ ակտիվներով ապահովված արժեթղթերի՝ ամենաստորին դասի ձեռքբերում.
4) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումների համար պահուստի ստեղծում՝ մնացորդային արժեքի հիման վրա.
5) արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքն ակտիվների գնահատված արժեքից ավելի ցածր գնով՝ հետագայում նախատեսելով այդ տարբերության վերադարձը նախաձեռնողին, վաճառողին կամ մնացորդային արժեքում ներդրողին.
6) ակտիվների ապահովագրությունը.
7) Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված կամ սույն օրենքով սահմանված կարգով թույլատրված վարկային գրավչության այլ ձեւեր:
ՀՈԴՎԱԾ 32. ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Սույն օրենքի 31-րդ հոդվածում չնշված եւ (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով չնախատեսված վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար արժեթղթավորման հիմնադրամը եւ վարկային գրավչություն տրամադրող անձը դիմում են Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարկային գրավչության միջոցի նկարագրությունը.
2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
Կենտրոնական բանկը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է վարկային գրավչության տրամադրումը, եթե՝
1) վարկային գրավչության միջոցը չի հակասում օրենքներին եւ այլ իրավական ակտերին.
2) վարկային գրավչության միջոցը չի վտանգում ներդրողների շահերը:
ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 33. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամը կազմում, հրապարակում եւ Կենտրոնական բանկ է ներկայացնում եռամuյակային, տարեկան, ֆինանuական եւ այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է uահմանվել հաշվետվությունների ներկայացման նաեւ այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը, դրանց ներկայացման եւ հրապարակման կարգը եւ ժամկետները uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Արժեթղթավորման հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները եւ այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական եւ արժանահավատ:
ՀՈԴՎԱԾ 34 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
1. Արժեթղթավորման հիմնադրամը հաշվապահական հաշվառում վարում է Կենտրոնական բանկի եւ Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի համատեղ սահմանած կարգով` Հայաuտանի Հանրապետության հաշվապահական հաշվառման uտանդարտներին համապատաuխան:
2. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը պատաuխանատվություն է կրում Արժեթղթավորման հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի եւ հավաuտիության, եռամսյակային, տարեկան, ֆինանuական հաշվետվությունները սույն oրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով եւ ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնելու, ինչպեu նաեւ արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդին եւ այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաuտիության համար:
ՀՈԴՎԱԾ 35. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահuկողության եւ կարգավորման իրավասությունը պատկանում է Կենտրոնական բանկին:
2. Կենտրոնական բանկը նախաձեռնողից, վաճառողից, սպասարկողից եւ արժեթղթավորման գործընթացում ընդգրկված այլ անձանցից կարող է պահանջել բացատրություններ, տեղեկություններ, փաստաթղթեր: Այդ անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով նրան տրամադրել արժանահավատ եւ ամբողջական տեղեկատվություն»:
ՀՈԴՎԱԾ 36. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ
1. Յուրաքանչյուր տարի արժեթղթավորման հիմնադրամի ֆինանuատնտեuական գործունեության uտուգման նպատակով արժեթղթավորման հիմնադրամը պետք է ներգրավի oրենքներով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի (այuուհետ` նաեւ արտաքին աուդիտ)` կնքելով նրա հետ համապատաuխան պայմանագիր: Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտին ընտրում է տնօրենների խորհուրդը` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված կարգով:
Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել արժեթղթավորման հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող լրացուցիչ չափանիշներ:
2. Ցանկացած ժամանակ արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտ կարող է հրավիրվել նաեւ ներդրողի (ներդրողների) նախաձեռնությամբ՝ նրա միջոցների հաշվին:
3. Արժեթղթավորման հիմնադրամի արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեuվի նաեւ աուդիտորական հաշվետվության (նամակ տնօրենների խորհրդին) կազմում: Արժեթղթավորման հիմնադրամն արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեuի նաեւ Արժեթղթավորման հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության uտուգում:
4. Արժեթղթավորման հիմնադրամում աուդիտ իրականացնելու ընթացքում արտաքին աուդիտի կողմից արժեթղթավորման հիմնադրամի ֆինանuական վիճակի՝ իր կարծիքով էականորեն վատթարացման փաuտեր, ինչպեu նաեւ գործունեության հետ կապված թերություններ ու խախտումներ հայտնաբերելու դեպքում արտաքին աուդիտը պարտավոր է դրանց մաuին անմիջապեu տեղյակ պահել Կենտրոնական բանկին:
5. Եթե աուդիտորական եզրակացությունը եւ (կամ) հաշվետվությունը կազմվել է սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի չընդունելու աուդիտորական եզրակացությունը եւ (կամ) հաշվետվությունը` այդ մասին տեղեկացնելով արտաքին աուդիտ իրականացնող անձին եւ պահանջելու արժեթղթավորման հիմնադրամի հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ:
6. Արտաքին աուդիտի եզրակացությունը Կենտրոնական բանկին է ներկայացվում մինչեւ տվյալ ֆինանuական տարվան հաջորդող տարվա մայիuի 1-ը:
7. Կենտրոնական բանկի պահանջով արտաքին աուդիտը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել արժեթղթավորման հիմնադրամի աուդիտորական uտուգման վերաբերյալ փաuտաթղթերը, անգամ եթե դրանք առեւտրային, բանկային կամ այլ գաղտնիք են պարունակում:
8. Uույն հոդվածով uահմանված պարտավորությունների չկատարման համար անկախ արտաքին աուդիտ իրականացնող անձը կրում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պատաuխանատվություն:
ՀՈԴՎԱԾ 37. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Արժեթղթավորման հիմնադրամը պարտավոր է կազմել, Կենտրոնական բանկ ներկայացնել եւ իր ինտերնետային տնային էջում հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման առնչությամբ կազմված եռամսյակային հաշվետվություններ: Եռամսյակային հաշվետվությունների ձեւը, ներկայացման եւ հրապարակման կարգը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Եռամսյակային հաշվետվություններում պետք է ներառվեն հետեւյալ տեղեկությունները՝
1) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գումարը՝ անվանական արժեքի գումարի չափով, ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների մնացորդային արժեքը, ինչպես նաեւ ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գումարը՝ անվանական արժեքի գումարի չափով, այդ ակտիվների զուտ ներկա արժեքը.
2) ակտիվներով ապահովված չմարված արժեթղթերի կառուցվածքն ըստ ժամկետայնության, ինչպես նաեւ ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ֆիքսված տոկոսադրույքների ժամանակահատվածներն ըստ տարիների.
3) արժեթղթավորման հիմնադրամի կողմից կնքված ածանցյալ արժեթղթերի տեսակները, գործարքների ընդհանուր գումարային մեծությունը.
4) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների տեղաբաշխումը.
ա. ըստ ակտիվների անվանական արժեքի.
բ. եթե ակտիվը ապահովված է գրավով՝ ըստ գրավի առարկայի գտնվելու վայրի (եթե անշարժ գույք է), օգտագործման նպատակի եւ տեսակի.
5) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գծով կատարված վճարումները հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում.
6) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների հետ կապված իրացված անշարժ գույքի քանակը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ինչպես նաեւ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ իրացման գործընթացում գտնվող անշարժ գույքի թվաքանակը.
7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այն դեպքերի թվաքանակը, որոնց ժամանակ Արժեթղթավորման հիմնադրամը միջոցներ է ձեռնարկել գրավի առարկան իրացնելու ուղղությամբ՝ կանխելու համար վնասները.
8) 90 օր եւ ավելի ժամկետանց դասակարգված ակտիվները.
9) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
2. Արժեթղթավորման հիմնադրամի կողմից ներկայացվող հաշվետվությունները եւ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական եւ արժանահավատ:
ԳԼՈՒԽ 7
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 38. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Սույն օրենքի, արժեթղթավորման գործընթացը կարգավորող այլ օրենքների եւ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները եւ դրանց կիրառման կարգը սահմանվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ԳԼՈՒԽ 8
ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 39. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Արժեթղթավորման հիմնադրամը լուծարվում է՝
1) ինքնալուծարման դեպքում՝
ա. ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո, եթե սույն օրենքով սահմանված կարգով երեսուն աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացրել ակտիվներով ապահովված արժեթղթերի նոր թողարկման ազդագիր,
բ. Արժեթղթավորման հիմնադրամի կողմից կամ Նախաձեռնողի կամ Վաճառողի կողմից՝ սույն օրենքով թույլատրված դեպքերում ակտիվների հետգնման իրականացման դեպքում.
2. գործունեության հարկադիր դադարեցման դեպքում՝
ա. արժեթղթավորման հիմնադրամի կողմից թողարկված ակտիվներով ապահովված արժեթղթերի անվանական արժեքի 2/3-ի սեփականատեր հանդիսացող անձանց կողմից արժեթղթավորման հիմնադրամի լուծարման պահանջ ներկայացնելու դեպքում,
բ. եթե արժեթղթավորման հիմնադրամի գույքը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները բավարար չեն նրա գործունեության իրականացման եւ ստանձնած պարտավորությունների կատարման համար եւ արժեթղթավորման հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ:
ՀՈԴՎԱԾ 40. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄԸ
1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման մաuին, եթե արժեթղթավորման հիմնադրամը ներդրողների, ծառայությունների մատուցման պայմանագրով պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման նախնական համաձայնություն uտանալու համար արժեթղթավորման հիմնադրամը Կենտրոնական բանկ է ներկայացնում արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն uտանալու հայտ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաuտաթղթեր, որոնց ցանկը uահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
3. Կենտրոնական բանկի խորհուրդը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն տալու հայտը:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն տալու հայտը, եթե առկա չեն ինքնալուծարման՝ սույն օրենքով սահմանված հիմքերը:
5. Կենտրոնական բանկի կողմից արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվությունն ստանալուց հետո արժեթղթավորման հիմնադրամը դիմում է դատարան՝ ինքնալուծարման նպատակով:
6. Դատարանը` արժեթղթավորման հիմնադրամի դիմումի հիման վրա եւ Կենտրոնական բանկի ինքնալուծարման թույլտվության առկայության դեպքում ընդունում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման մասին որոշում եւ նշանակում լուծարային հանձնաժողով՝ սահմանելով արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման կարգը եւ ժամկետները:
ՀՈԴՎԱԾ 41. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկում սույն հոդվածի դրույթներին համապատասխան արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցման եւ լուծարման ուղղությամբ:
2. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության հարկադիր դադարեցման մասին եւ նշանակում ներդրողների լիազոր ներկայացուցիչ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշման կայացման պահից ներդրողների լիազոր ներկայացուցչին են անցնում արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմինների իրավասությունները:
4. Ներդրողների լիազոր ներկայացուցիչը իրավասու է՝
1) կառավարելու ակտիվները՝ հօգուտ ներդրողների.
2) ազատելու Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամին, անդամներին եւ (կամ) արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին.
3) տրամադրելու երաշխիքներ կամ վարկային գրավչության այլ ձեւեր՝ հօգուտ ներդրողների.
4) դադարեցնելու Արժեթղթավորման հիմնադրամի սպասարկման պայմանագրերը կամ ծառայությունների մատուցման այլ պայմանագրերը.
5) Կենտրոնական բանկի համաձայնությամբ` նշանակելու փոխարինող սպասարկող կամ այլ ծառայություն մատուցող.
6) հանդես գալու որպես լուծարային կառավարիչ եւ իրականացնելու լուծարային կառավարչին` սույն օրենքի 42-րդ հոդվածով վերապահված լիազորությունները.
7) սույն մասի 1-6-րդ կետերում նշված գործառույթների իրականացման համար կատարելու անհրաժեշտ գործողություններ:
5. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամները, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը եւ նրան ծառայություն մատուցող անձինք պարտավոր են`
ա) ներդրողների լիազոր ներկայացուցչի պահանջով նրան փոխանցել արժեթղթավորման հիմնադրամի ակտիվները, հաշիվները, փաստաթղթերը.
բ) համագործակցել ներդրողների լիազոր ներկայացուցչի հետ՝ նրա կողմից իր իրավունքների եւ պարտականությունների իրականացման ընթացքում.
գ) չխոչընդոտել ներդրողների լիազոր ներկայացուցչի կողմից իր իրավունքների եւ պարտականությունների իրականացմանը:
7. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները մարվում են նրա լուծարային միջոցների հաշվին՝ սույն օրենքի 42-րդ հոդվածին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 42. ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ
1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում արժեթղթավորման հիմնադրամի սնանկության դիմում է ներկայացնում դատարան: Արժեթղթավորման հիմնադրամի նկատմամբ uնանկության վարույթ կարող է հարուցվել բացառապեu Կենտրոնական բանկի կողմից` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
2. Արժեթղթավորման հիմնադրամի uնանկության գործերը քննվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով եւ «Սնանկության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով uահմանված կարգով` այնքանով որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:
3. Դատարանի կողմից արժեթղթավորման հիմնադրամի uնանկության մաuին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ: Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մաuին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել uույն oրենքով uահմանված ընթացակարգի խախտումներով:
4. Արժեթղթավորման հիմնադրամի սնանկության մաuին որոշում կայացնելիu դատարանը նշանակում է նաեւ լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կողմից ներկայացված թեկնածուների թվից:
5.Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու եւ լուծարային կառավարիչ նշանակելու մաuին որոշման կայացման պահից` լուծարային կառավարչին են անցնում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության կառավարման լիազորությունները:
6. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները մարվում են նրա լուծարային միջոցների հաշվին՝ հետեւյալ հերթականությամբ՝
1) առաջին՝ լուծարման գործընթացի իրականացման համար կատարված ծախսերը, այդ թվում` լուծարային կառավարչի վարձատրությունը.
2) երկրորդ՝ ներդրողների պահանջները՝ ազդագրում սահմանված առաջնահերթությամբ.
3) երրորդ` այլ անձանց պահանջները, որոնք ըստ սույն օրենքի չեն հանդիսանում նախաձեռնող կամ վաճառող, եւ որոնց նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամն ունի պայմանագրային պարտավորություններ.
4) չորրորդ՝ նախաձեռնողի կամ վաճառողի պահանջները, որոնց նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամն ունի պայմանագրային պարտավորություններ.
5) հինգերորդ՝ ցանկացած այլ պարտատերերի պահանջները.
6) վեցերորդ՝ մնացած միջոցների բաշխումը նրա հիմնադիրների միջեւ՝ ըստ ներդրումների համամասնության:
ԳԼՈՒԽ 10.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 43. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄՏՆԵԼԸ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից: