Armenian ARMSCII Armenian
Պ-3507-02.08.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) օրենքով սահմանված կարգով պահելու եւ օգտագործելու ծառայողական զենք, ռազմամթերք, ձեռնաշղթա եւ կրելու համազգեստ.»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում «զինամթերքի» բառը փոխարինել «ռազմամթերքի» բառով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում ««Զենքի մասին»» բառերը փոխարինել ««Զենքի շրջանառության կարգավորման մասին»» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: