«Հոդված 160. Զենքի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների վաճառքի կարգը խախտելը
1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն չունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց զենք վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:
3. Վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանումը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
5. Զենքի վաճառքի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 190. Զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը խախտելը
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելը կամ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 191-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 191. Զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը
1. Զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվություններ ունեցող քաղաքացիների կողմից զենքը կամ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` զենքի եւ ռազմամթերքի առգրավմամբ:
3. Զենքը եւ ռազմամթերքը պահելու, տեղափոխելու (փոխադրելու), կրելու կամ օգտագործելու կանոններն իրավաբանական անձանց այն աշխատողների կողմից խախտելը, որոնք պատասխանատու են դրանց անվթարության համար, նրանց կողմից զենքը եւ ռազմամթերքը ոչ ըստ նպատակի օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ զենքը վերցնելու կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի եւ ռազմամթերքի առգրավմամբ:»:
Հոդված 4. Օրենսգրքի 192-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 192. Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը
1. Ֆիզիկական անձանց կողմից բնակության վայրը փոխելիս, իսկ իրավաբանական անձանց կողմից հաշվառման վայրը փոխելիս հրազենի գրանցման (վերագրանցման) սահմանված ժամկետները խախտելը կամ ոստիկանությունում այն հաշվառման վերցնելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր միավոր հրազենի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 193-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 193. Զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց խուսափելը
1. Այն քաղաքացիների համար, որոնց զենք պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվել օրենքով սահմանված կարգով, զենքը եւ ռազմամթերքն իրացնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի եւ ռազմամթերքի առգրավմամբ:»:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 193.1-ին հոդվածով.
«Հոդված 193.1. Հրաձգարան գործարկելն առանց համապատասխան լիզենզիայի, իրավական ակտերի խախտմամբ կահավորելը եւ անվտանգության կանոնները խախտելը
1. Առանց լիցենզիայի հրաձգարան գործարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
2. Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
4. Հրաձգարանում քաղաքացու կողմից զենք պահելու եւ կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
6. Իրավաբանական անձի, իրավաբանական անձի աշխատողների կողմից հրաձգարանում, զենքի ուսուցման, պահելու եւ կրելու, այլ անձի փոխանցելու կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
8. Հրաձգարանի գործարկման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 193.2-րդ հոդվածով.
«Հոդված 193.2. Զենքի հարդարման վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը
1. Զենքի հարդարման գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 193.3-րդ հոդվածով.
«Հոդված 193.3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելը
1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 264-րդ հոդվածից «191» թվից հետո հանել «հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո: