Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Ոստիկանության պարտականությունները զենքի պահպանման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս
1. Ոստիկանությունը պարտավոր է օրենքով սահմանված կարգով տրամադրել՝
1) Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները.
2) Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու, պահելու եւ կրելու, պահելու եւ օգտագործելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվությունները:
3) ոստիկանությունից ժամանակավոր օգտագործման համար ստացված մարտական հրաձգային զենքերի առանձին տեսակներն ու մոդելներն օգտագործելու թույլտվություններ
2. Ոստիկանությունը պարտավոր է վերահսկել քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրա փամփուշտների, ինչպես նաեւ արդյունաբերական կիրառման պայթուցիկ նյութերի շրջանառության՝ օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: