Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-305-25.05.2004,03.10.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուց՟ման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական հետեւյալ ավանդների վրա`

1) մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տա՟րածքում նախկին ԽՍՀՄ Խնայողական բանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում ավանդադրված խնայողությունները,

2) մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տա՟րած՟քում պետական ապահովագրական կազմակերպություններումանձնական պայմանագրային (կուտակային) ապահովագրության միջոցով ավանդադրված խնայողությունները (անդամավճարները),

3) մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տա՟րածքում տեղաբաշխված ԽՍՀՄ պետական արժեթղթերը (պետական նպա՟տակային անտոկոս փոխառության պարտատոմսերը, ԽՍՀՄ պետական գանձա՟տնային պարտավորությունները եւ խնայբանկի սերտիֆիկատները):

Հոդված 3. Խնայողական ավանդների պետական կառավարումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուցման աշխատանքները կազ՟մա՟կերպվում են Կառավարության կողմից հաստատված պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա:

Խնայողական ավանդների գծով փոխհատուցման վճարումներն իրականաց՟նելու նպատակով համապատասխան ֆինանսական տարվա պետական բյու՟ջեի մասին օրենքում նախատեսվում են անհրաժեշտ միջոցներ:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթները խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուցման խնդրում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան ֆի՟նանսական տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում առանձին տողով նախատեսում էխնայողական ավանդների փոխհատուցման ենթակա գումարը: Կառավարությունը պետական բյուջեի մասին օրենքի նա՟ խագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում սույն հոդ՟վածի 1-ին մասով իր կողմից հաստատված տարեկան ծրագիրը:

Պետական բյուջեի մասին օրենքի ընդունումից հետո կիսամյա ժամանա՟կահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնման, ինդեքսավորման, փոխհատուցման եւ դրանց վճարման կարգն ու պայմանները:

Հոդված 5. Խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուցման տարեկան ծրագրի բովանդակությունը եւ մշակ՟ման սկզբունքները

Խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհա՟տուցման ծրագիրը ներառում է`

1) ծրագրի հիմնական խնդիրները,

2) ծրագրով նախատեսված խ նայողական ավանդների վերականգնման եւ փոխ՟հատուցման աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը,

3) խնայողական ավանդների փոխհատուցման կազմակերպման աշխա՟տանքների ֆինանսական ապահովության տարեկան համամասնությունները,

4) ավանդների վերականգնման եւ փոխհատուցման սկզբունքները եւ սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված վճարումների իրականացման առաջ՟նահերթությունը,

5) խնայողական ավանդների փոխհատուցման մեխանիզմները եւ մեթոդա՟բանությունը, վճարումների հաջորդականությունը, առաջնայնությունը, ժամ՟կետ՟ները եւ աղբյուրները,

6) ծրագրի իրականացման գործընթացի մասնակիցների` պետական մար՟մինների, կազմակերպությունների ու նրանց պաշտոնատար անձանց իրա՟վասությունները,

7) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի պահանջների կատարման եւ ծրագրի իրականացման համար:

Հոդված 6. Խնայողական ավանդների փոխհատուցման վճարումների կատարման առաջնահերթությունը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդ՟ների փոխհատուցման աշխատանքները ղեկավարում է Հայաստանի Հանրա՟պե՟տության կառավարության լիազորած պետական մարմինը, որը սույն օրեն՟քով սահմանված կարգով ապահովում է փոխհատուվման վճարների կատա՟րումը առաջնահերթության սկզբունքի հիման վրա:

Առաջնահերթության կարգով վերականգնման եւ փոխհատուցման են ենթա՟կա Հայաստանի Հանրապետության հետեւյալ սոցիալական խմբի քաղա՟քացիների խնայողական ավանդները.

1) աղքատության ընտանեկան ու աշխատանքի դիմաց նպաստառուների եւ սոցիալական կենսաթոշակառուների ցուցակում ընդգրկված ավանդատուները,

2) 70 եւ ավելի տարիքին հասած քաղաքացիները,

3) առաջին խմբի հաշմանդամները,

4) երկրորդ խմբի հաշմանդամները,

5) երրորդ խմբի հաշմանդամները,

6) հաշմանդամ երեխաների ծնողները,

7) Հայրենական պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք,

8) միայնակ կենսաթոշակառուները:

Հոդված 7. Խնայողական ավանդների վերականգնման եւ փոխհատուց՟ման կարգը

Խնայողական ավանդների վերականգնումը եւ փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ան՟կախ խնայողությունների ավանդադրման ժամկետից ու տեսակից:

Հոդված 8. Խնայողական ավանդների վերականգնման եւ փոխհատուցման առանձնահատկությունը

Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների վերականգ՟նումն ու փոխհատուցումն իրականացվում է ավանդատուի անձնական դիմումի հիման վրա:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: