Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) ազդարարման դեպքում իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկման ապահովումը, միջոցների ձեռնարկումը, վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված մյուս գործառույթների իրականացումը:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ կետով.
«35) ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է միջոցներ, իրականացնում է վիճակագրության վարումը եւ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով սահմանված` վիճակագրության վարման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրության վարման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: