Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Ազդարարի եւ նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: