Armenian ARMSCII Armenian
Կ-2024-29.12.2007-ՖՎ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516) 1-ին հոդվածը լրացնել 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակի, ստեղծման, կանոնադրության, կառավարման մարմինների, նրանց իրավասությունների, պատասխանատվության, Արժեթղթավորման հիմնադրամի լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: