Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41.5-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում
1. «էթիկայի» բառը փոխարինել «վարքագծի» բառով,
2. «ազդարարի» բառերից հետո լրացնել «, լրատվական գործունեություն իրականացնողի, հասարակական կազմակերպության» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: