Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի
7-ի ՀՕ-337 օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) Ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առեւտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առեւտրի իրականացման դեպքում իրականացնում է առեւտրի իրականացման եւ ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Համայնքի ղեկավարի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: