Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածի՝
1. վերնագրում «շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով,
2. 1-ին մասում «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝» բառերով,
3. 2-րդ մասում «Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը՝» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը՝» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 1541 -րդ հոդվածի՝
1. 1-ին մասում «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը եւ(կամ) քանդումը» բառերով,
2. 1-ին եւ 2-րդ մասերում «նախահաշվային արժեքի» բառերը փոխարինել «նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի կողմից սահմանված շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի)» բառերով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի հունիսի 7-ի N02/12.21/18221-2021, 2022 թվականի ապրիլի 11-ի N02/12.63/11160-2022 հանձնարարականնների եւ «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջով:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետի, 10.1 հոդվածի 3-րդ մասի 12-րդ ու 20-րդ կետերի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին Հավելվածի «VI. Բնակելի, հասարակական, արտադրական օբյեկտների եւ դրանց համալիրների ճարտարապետաշինարարական նախագծերի մշակումը, համաձայնեցումը եւ հաստատումը. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը» բաժնի, մասնավորապես 119-րդ, 124-րդ եւ 125-րդ կետերի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ շինարարական (այդ թվում քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա:
Սակայն, սահմանված կարգով ձեռքբերված շենքի/շինության քանդման կամ ապամոնտաժման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու համար ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները նախատեսվել են «կառուցապատման» եւ «շինարարական-մոնտաժային» աշխատանքների նկատմամբ՝ ընդհանրական ձեւակերպումներով: Օրինակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154 եւ 1541 հոդվածների ձեւակերպումներում բացակայում են «քանդում կամ ապամոնտաժում» եզրույթները, որոնք կառուցապատման աշխատանքների բաղադրիչ են:
Նշված կարգավորումները ոչ բավարար ծավալով են ներկայացված նաեւ «Քաղաքաշինության մասին» օրենքում, մասնավորապես.
- «շենքերի ու շինությունների շինարարություն» ձեւակերպմամբ ամբողջականացված եւ պարզեցված չէ, թե հատկապես շինարարական աշխատանքների ներքո ենթադրվում են՝ օրինակ քանդման կամ ապամոնտաժման աշխատանքները, թե ոչ եւ այլն:
Արդյունքում՝ գոյություն ունեցող օրենսդրական ոչ միանշանակ կարգավորումները, հանգեցնում են քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների համար ձեռքբերված թույլտվությունների գործողության ժամկետների եւ դրանցով ամրագրված պարտավորությունների խախտման, ինչպես նաեւ առանց սահմանված կարգով ձեռքբերված քանդման թույլտվության՝ ապամոնտաժման/քանդման միջոցառումների ինքնակամ կատարման եւ որպես հետեւանք բազմաթիվ խնդրահարույց իրավիճակների:
Ուստի, տվյալ բացը լրացնելու եւ օրենսդրական այլ կարգավորումների հետ քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի բովանդակային ձեւակերպումները համապատասխանեցնելու, առկա հակասությունները բացառելու համար նախագծով կատարվել են մի շարք փոփոխություններ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Համապատասխան իրավակարգավորումների սահմանման նպատակով առաջարկվում է՝
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով կատարել բովանդակային փոփոխություններ:
a. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1. «Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 2. «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց եւ դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է՝ շենքերի, շինությունների նախագծման եւ շինարարության, վերակառուցման (ներառյալ՝ քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաեւ տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.»:
2. ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը եւ ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում
Կետ 46. «Շենքերի եւ շինությունների փաստացի տեխնիկական վիճակի հետազննությունների իրականացման, անձնագրավորման եւ քանդման գործընթացների կանոնակարգում՝ բնակելի (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների), հասարակական (վարչական, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական, գյուղատնտեսական, գիտական, գիտակրթական նշանակության օբյեկտների եւ այլն) եւ արտադրական նշանակության օբյեկտների ընդգրկմամբ.»:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման, կամ առանց քանդման թույլտվության քանդման/ապամոնտաժման աշխատանքների կատարման նկատմամբ (պատվիրատուների եւ կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում