Armenian ARMSCII Armenian
Կ-359-22.08.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 154-րդ հոդվածում`

1)  վերնագրի «շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով.

2) 1-ին մասի «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ իրականացնելը» բառերը փոխարինել «թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը» բառերով.

3)  2-րդ մասի «Գյուղական բնակավայրերում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները գյուղական բնակավայրերում իրականացնելը» բառերով:

Հոդված  2.  Օրենսգրքի 154.1-ին հոդվածում`

1) 1-ին  մասի  «Կառուցապատումը»  բառը  փոխարինել «Կառուցապատումը` կառուցումը, վերակառուցումը եւ (կամ) քանդումը,» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերի «նախահաշվային արժեքի» բառերը փոխարինել «նախահաշվային արժեքի (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում` քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի)» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: