Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-362-23.08.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «յուրաքանչյուր տեսակի համար» բառերից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի՝ 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները եւ ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համաապատասխան էլեկտրոնային համակարգում լիցենզիայի եւ լիցենզիայի ներդիրների գեներացման եւ արտապատկերման միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի՝

1. 9-րդ, 23-րդ, 23.1-ին եւ 26.1-ին հոդվածներում յուրաքանչյուր «լիցենզիայի» եւ «լիցենզիան» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» եւ « եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրը» բառերը, իսկ «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ)  յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

2. 23-րդ հոդվածում «Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման» բառերից առաջ լրացնել «Օրենքով պետական տուրք սահմանված լինելու դեպքում» բառերով.

3. 23.1-ին հոդվածի 3-րդ մասը «վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «, օրենքով պետական տուրք սահմանված լինելու դեպքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ.

«Քաղաքաշինության բանագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:»:

2. 4-րդ մասում «որը իրականացվում է» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի կիրառմամբ), որոնք իրականացվում են» բառերով:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «17.ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «
 
   17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                  
1.  I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի
կազմում՝ բացառությամբ
կոնստրուկտորական եւ ճարտարապետական մասերի
(լիցենզիա չպահանջող 
աշխատանքների եւ օբյեկտների 
ցանկը հաստատվում է
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
2.  II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի
կազմում՝ բացառությամբ 
կոնստրուկտորական եւ ճարտարապետական
մասերի (լիցենզիա
չպահանջող աշխատանքների
եւ օբյեկտների ցանկը
հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
  
3. III դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի
կազմում՝ բացառությամբ
կոնստրուկտորական եւ ճարտարապետական
մասերի (լիցենզիա
չպահանջող աշխատանքների
եւ օբյեկտների ցանկը 
հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
  
4. I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննություն  (լիցենզիա 
չպահանջող աշխատանքների 
եւ օբյեկտների ցանկը հաստատվում է
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
  
  
Ո
Հ
  
5.  II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի
փորձաքննություն  (լիցենզիա
չպահանջող աշխատանքների
եւ օբյեկտների ցանկը
հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
   
Ո
Հ
 
6. I դաս
Շինարարության իրականացում
(լիցենզիա չպահանջող
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
 ԿՄ
Ո
Հ
  
7. II դաս
Շինարարության իրականացում 
(լիցենզիա չպահանջող
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
  
8. III դաս
Շինարարության իրականացում
(լիցենզիա չպահանջող
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
  
9. I դաս
Շինարարության որակի
տեխնիկական հսկողություն
(լիցենզիա չպահանջող 
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
   
10. II դաս
Շինարարության որակի
տեխնիկական հսկողություն
(լիցենզիա չպահանջող
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
 
11.  I դաս
Քաղաքաշինական
գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման
ծառայությունների մատուցում
(լիցենզիա չպահանջող 
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
Ո
Հ
  
12. II դաս
Քաղաքաշինական գործունեության
օբյեկտների հետախուզման
եւ հետազննման ծառայությունների
մատուցում (լիցենզիա չպահանջող 
աշխատանքների եւ օբյեկտների
ցանկը հաստատվում է 
ՀՀ Կառավարության որոշմամբ)
ԿՄ
       
Ո
Հ
 

»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 7. Քաղաքաշինության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 8. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ձեւերի,  լիցենզավորման եւ որակավորման ստուգման անցկացման կարգերում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը:

Հոդված 9. Սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանվում եւ հաստատվում է քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման եւ մասնագետների ըստ համապատասխան կարգի հավաստագրման անցումային գործընթացի իրականացման կարգը:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, նախկինում տրված քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգման եւ մասնագետների ըստ համապատասխան կարգի հավաստագրման անցումային գործընթացը  իրականացվում է 8-րդ հոդվածով սահմանված կարգով.

1. քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմին լիցենզիայի դասակարգման եւ համապատասխան ներդիրում մասնագետի (ների) կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով.

2. հավաստագրվող մասնագետի կողմից լիցենզավորող մարմին մասնագետի համապատասխան կարգի հավաստագրման համար հայտ ներկայացնելու միջոցով:

Հոդված 11. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված հայտերը լիցենզավորող մարմնի կողմից ընդունվում են սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգը հաստատելուց հետո, բայց ոչ ուշ քան սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վերջնաժամկետը:

Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բայց ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում, նախկինում լիցենզիաների ներդիրներում չընդգրկված մասնագետի ըստ համապատասխան կարգի հավաստագրումը իրականացվում է սյուն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 13. Սույն օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածներով սահմանված վերջնաժամկետից հետո քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումը եւ մասնագետների հավաստագրումը իրականացվում է սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված որոշմամբ հաստատված կարգով:

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն