Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3621-23.08.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1. 5-րդ, հոդվածում յուրաքանչյուր «լիցենզիայի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերը, իսկ «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ)  յուրաքանչյուր ներդիրի» բառերով.

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
« 16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
16.1. I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ
ճարտարապետական մասերի, յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
80-ապատիկի չափով
16.2.  II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ
ճարտարապետական մասերի, յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
40-ապատիկի չափով
16.3. III դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝
բացառությամբ կոնստրուկտորական եւ 
ճարտարապետական մասերի, յուրաքանչյուր
ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
20-ապատիկի չափով
16.4. I դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
100-ապատիկի չափով
16.5. II դաս
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով
16.6. I դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
160-ապատիկի չափով
16.7. II դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
80-ապատիկի չափով
16.8. III դաս
Շինարարության իրականացում
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
40-ապատիկի չափով
16.9. I դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն 
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
70-ապատիկի չափով
16.10. II դաս
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն 
յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
50-ապատիկի չափով
16.11. I դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման ծառայությունների
մատուցում յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
80-ապատիկի չափով
16.12. II դաս
Քաղաքաշինական գործունեության օբյեկտների
հետախուզման եւ հետազննման ծառայությունների
մատուցում յուրաքանչյուր ներդիրի համար՝ տարեկան
բազային տուրքի
40-ապատիկի չափով
16.13. Շարունակական մասնագիտական զարգացման
I կարգի հավաստագիր ստանալու համար
բազային տուրքի
50-ապատիկի չափով
16.14. Շարունակական մասնագիտական զարգացման
II կարգի հավաստագիր ստանալու համար
բազային տուրքի
30-ապատիկի չափով
16.15. Շարունակական մասնագիտական զարգացման
III կարգի հավաստագիր ստանալու համար
10-ապատիկի չափով
բազային տուրքի
16.16 Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման
(սահմանված չափանիշներին համապատասխան) համար՝
 
  ա) I դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար բազային տուրքի
150-ապատիկի չափով
  բ) II դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար բազային տուրքի
100-ապատիկի չափով
  գ) III դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար»: բազային տուրքի
50-ապատիկի չափով

Հոդված 3. Օրենքի՝ 32-րդ հոդվածի առաջին մասում յուրաքանչյուր «լիցենզիայի» եւ «լիցենզիան» բառերից հետո համապատասխան հոլովաձեւերով լրացնել «եւ (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի եւ (կամ)  յուրաքանչյուր ներդիրի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հոդված 5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործողության մեջ գտնվող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքը օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:

Հոդված 6. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում:

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն