Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 1-ին եւ 3-րդ հոդվածներում «իրավաբանական անձ» բառերը իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ եւ պատասխանատու մասնագետներ» բառերով.
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) աշխատանքներ իրականացնողներ՝ քաղաքաշինական փաստաթղթերի կազմում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման եւ հետազննման ծառայություններ իրականացնող քաղաքաշինության գործունեության սուբյեկտներ, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա եւ ներդիր.»,
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերում, 7-րդ, 10-րդ, 12-րդ հոդվածների վերնագրերում եւ տեքստերում, 19-րդ հոդվածի վերնագրում «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի կամ հավաստագրի» բառերը.
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի.
1. 2-րդ մասում «իրավաբանական անձին» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտին կամ պատասխանատու մասնագետին» բառերով,
2. 3-րդ մասում «իրավաբանական անձը» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության լիցենզավորված սուբյեկտը» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում «իրավաբանական անձի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կամ պատասխանատու մասնագետի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում «տեղակալը» բառից հետո լրացնել «, որի մասին հնգօրյա ժամկետում տեղեկություն է տրամադրում լիցենզավորող մարմնին» բառերը:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի, երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- տեղեկություններ՝ խախտում թույլ տված քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, պատասխանատու մասնագետի մասին (գործունեության հասցեն, անվանումը, ղեկավարի կամ պատասխանատու մասնագետի կամ նրա լիազորած անձի անունը, ազգանունը, բնակության հասցեն).»:
Հոդված 8. Օրենքի 15-րդ, 20-րդ հոդվածներում «իրավաբանական անձի ղեկավար» բառերը իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի, պատասխանատու մասնագետի» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 16. Խախտման համար պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտի եւ պատասխանատու մասնագետի իրավունքները
Պատասխանատվության ենթարկվող քաղաքաշինության գործունեության սուբյեկտը, պատասխանատու մասնագետը իրավունք ունի ծանոթանալ գործի նյութերին, տալ բացատրություններ եւ ներկայացնել ապացույցներ:
Խախտման մասին գործը քննվում է աշխատանք իրականացնողի եւ (կամ) պատասխանատու մասնագետի մասնակցությամբ: Պատշաճ ծանուցված վարչական վարույթի մասնակիցների չներկայանալու դեպքում գործը կարող է քննվել եւ որոշում կայացվել նրանց բացակայությամբ:»:
Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«- խախտում կատարած քաղաքաշինության գործունեության սուբյեկտի կամ պատասխանատու մասնագետի համապատասխանաբար անվանումը կամ անուն, ազգանուն, հայրանունը.»:
Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1. «իրավաբանական անձի» բառերը փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտի» բառերով:
2. «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, ներդիրի, իսկ պատասխանատու մասնագետի դեպքում հավաստագրի» բառերը:
Հոդված 12. Օրենքի 23-րդ եւ 25-րդ հոդվածներում՝
1. «իրավաբանական անձ» բառերը իրենց համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «քաղաքաշինության գործունեության սուբյեկտ, պատասխանատու մասնագետ» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերով:
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում