Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի), այդ թվում` անտառային հողերի, ընդերքի, բնության հատուկ պահպանվող տարածքների, մեկուսի ջրային օբյեկտների եւ պետությանը պատկանող այլ բնական պաշարների, պատմության եւ մշակույթի` օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վրա.»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող շենքերը եւ շինությունները (այդ թվում` այլ պետություններում գտնվող), պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի, ինչպես նաեւ այդ շենքերի, շինությունների սպասարկման եւ օգտագործման համար հատկացված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը ու դրանց օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերը.»:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «(բացառությամբ չկառուցապատված առանձին հողամասի)» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: