Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «օտարում» բառից հետո լրացնել «(բացառությամբ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման), կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքով առանձնացված` չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: