Հոդված 1 . «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27‑ի ՀՕ-258 օրենքի 25-րդ հոդվածի.
1) առաջին մասի «զ» եւ «է» կետերում «40» թիվը փոխարինել «60» թվով,
2) երկրորդ մասում «քառապատիկից» բառը փոխարինել «վեցապատիկից»բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում կատարվող փոփոխությամբ նախատեսվում է ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած շարքային զինծառայողներին եւ զոհված շարքային զինծառայողների ընտանիքներին նշանակված կենսաթոշակները բաձրացնել 20 տոկոսով: Նշված բարձրացումն ամբողջությամբ ապահովելու համար կենսաթոշակին տրվող հավելման չափի սահմանափակումը բազային կենսաթոշակի քառապատիկի փոխարեն սահմանվում է վեցապատիկի չափով: