Հոդված 1 . «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 25-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «զ» եւ «է» կետերում «40» թիվը փոխարինել «60» թվով.
2) երկրորդ մասում «քառապատիկից» բառը փոխարինել «վեցապատիկից»բառով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «եւ նրանց ընտանիքների անդամներին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «5000» թիվը փոխարինել «6000» թվով, իսկ «1000»-ը՝ «2000» թվով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: