Հոդված 1. Ազգային ժողովի կանոնակարգ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.՝ «Ազգային ժողովի հատուկ նիստերի եւ խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքով ուղեկցվում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ:»:
Անցումային դրույթներ
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ին: