Armenian ARMSCII Armenian
Պ-319-28.06.2022,06.09.2022-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաեւ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է համապատասխանաբար տարրական ընդհանուր եւ հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:»:

Հոդված 2.  Օրենքի 19-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 12.1-ին կետը «պատվիրման,» բառից հետո լրացնել «լրացման,» բառով:»:

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից ստանում են նպատակային ֆինանսավորում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պետությունը հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում սովորող երեխաներին ապահովում է դասագրքերով եւ ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով:»:

Հոդված  6. Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: