Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-316-27.06.2022,08.09.2022-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «, անհատական բնակելի տան» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի

1) 13-րդ կետում «կառուցապատող» բառից առաջ լրացնել «բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի» բառերը:

2) 16-րդ կետի «բ» ենթակետից հանել «, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից hետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումները տարածվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: