Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-331-06.07.2022,08.09.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հարկային մարմնի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով եւ պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Oպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի նաեւ բարեվարքությանը վերաբերող բաղադրիչ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հարկային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ