Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով.
«2. 1 Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված նվազագույն անհրաժեշտ կրդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաեւ հիմնական աշխատավարձը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: