«2.1. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու՝ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանվում են բուժաշխատողի՝ պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատատեղը, ինչպես նաեւ յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար` առնվազն 10 օրվա հիմնական աշխատավարձը, իսկ նշված ժամկետը գերազանցող օրերի համար աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուի եւ բուժաշխատողի փոխադարձ համաձայնությամբ:
Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների ապահովման գործընթացին մասնակցելու սկիզբը արձանագրվում է բուժաշխատողի՝ գործատուին ներկայացրած դիմումի համաձայն, իսկ ավարտը՝ նրա ստացած շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2.2. Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացն իրականացնելու հնգամյա շրջափուլի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային տարում առնվազն 10 օրվա աշխատավարձի պահպանման իրավունքը տրամադրվում է միայն տվյալ աշխատանքային տարում եւ չիրացվելու դեպքում չի տեղափոխվում հաջորդ աշխատանքային տարիներ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: