Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածի՝
ա) 12-րդ մասում «թարգմանությամբ» բառից հետո լրացնել «կամ սուրդոթարգմանությամբ» բառերով.
բ) 14-րդ մասում «նյութեր» բառից հետ լրացնել «բացառությամբ սուրդոթարգմանությամբ հեռուստահաղորդումների» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 24-րդ մասով.
«սուրդոթարգմանություն՝ հաշմանդամի համար հասկանալի շարժուձեւերի լեզվով հեռուստահողորդման համաժամանակյա թարգմանությունը.»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) օրվա ընթացքում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004թ. հունվարի 1-ից: