Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածը՝
1) 12-րդ մասում «թարգմանությամբ» բառից հետո լրացնել «կամ սուրդոթարգմանությամբ (ձեռք-լեզու)» բառերով.
2) 14-րդ մասում «նյութեր» բառից հետ լրացնել «բացառությամբ ձեռք-լեզվով հեռուստահաղորդումների, որը չի կարող գերազանցել սեփական արտադրության 20 տոկոս չափաբաժինը (ժամաքանակը): Սեփական արտադրության համաժամանակյա ձեռք-լեզվով թարգմանությունները հաշվարկվում են կրկնակի ժամաքանակով» բառերով եւ նախադասությամբ:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ մասով.
«սուրդոթարգմանություն՝ հաշմանդամի համար հասկանալի ձեռք-լեզվով հեռուստահաղորդման համաժամանակյա թարգմանությունը:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) օրվա ընթացքում առնվազն մեկական մանկական եւ լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: