Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-707-04.10.2005-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 1-ին հոդվածի «13000 դրամի» բառերը փոխարինել «15000 դրամի» բառերով :

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա/ 2-րդ պարբերության «78 դրամի» բառերը փոխարինել «87 դրամի » բառերով,

բ/ 3-րդ պարբերության «86 դրամի» բառերը փոխարինել«97 դրամի » բառերով,

գ/4-րդ պարբերության «30-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերը փոխարինել «24-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերով, «104 դրամի» բառերը փոխարինել «145 դրամի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդհոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` «Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

« Նվազագույն ամսական աշխատավարձի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

ՀՀ-ում 2004 թվականի հունվարին նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 13000 դրամ, որը գործում է մինչեւ օրսեւ այժմ մոտ 2 անգամ ցածր է ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կենսապահովման նվազագույն բյուջեի չափից: Գործող նվազագույն աշխատավարձը այլեւս չի հանդիսանում պետության եկամտային քաղաքականության գործիք եւ փաստորեն կորցրել է իր գործառույթները (վերարտադրողական, խթանիչ, կարգավորիչ, սոցիալական), որի հետեւանքով առկա է աշխատանքի մոտիվների, խթանների թույլ համակարգ, ինչպես նաեւ ազգաբնակչության ցածր կենսամակարդակ:

Նախագծում ներկայացվող նվազագույն աշխատավարձի չափը սահմանվել է հիմք ընդունելով ԱՄԿ թիվ 131 կոնվենցիան, ԱՄԿ թիվ 135 հանձնարարականը, Եվրոպական Սոցիալական խարտիայից (4-րդ հոդվածի 1-ին կետ) բխող կանոնները, ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

Սույն օրենքի ընդունումըկնպաստի ՀՀ-ում աղքատության հաղթահարմանը, կվերականգնի նվազագույն աշխատավարձի դերը պետության եկամտային քաղաքականության իրականացման ոլորտում, կխթանի աշխատանքի մոտիվների համակարգի զարգացմանը: