Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-707-04.10.2005-ՍԱ,ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի,ՀՕ-66, այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «13000 դրամի» բառերը փոխարինել «15000 դրամի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա) 2-րդ պարբերության «78 դրամի» բառերը փոխարինել «87 դրամի» բառերով,

բ) 3-րդ պարբերության «86 դրամի» բառերը փոխարինել «97 դրամի» բառերով,

գ) 4-րդ պարբերության «30-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերը փոխարինել «24-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերով, «104 դրամի» բառերը փոխարինել «145 դրամի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդհոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` «Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարները:»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից: