Armenian ARMSCII Armenian
Կ-707-04.10.2005-ՍԱ,ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66) 1-ին հոդվածի «13000 դրամ» բառերը փոխարինել «15000 դրամ» բառերով :

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում ՝

ա) երկրորդ պարբերության «78 դրամ» բառերը փոխարինել «87 դրամ» բառերով.

բ) երրորդ պարբերության «86 դրամ» բառերը փոխարինել «97 դրամ» բառերով.

գ) չորրորդ պարբերության «30-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերը փոխարինել «24-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերով, իսկ «104 դրամ» բառերը՝ «145 դրամ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդհոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«
Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգեւատրումները եւ խրախուսման այլ վճարները:» :

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից :