Հոդված 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերության «կառավարությունը» բառը փոխարինել «կրթության պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական եւ ոչ պետական արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառում կառավարությունը՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմակերպում եւ լուծարում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները, որոշում է պետական մասնակցությամբ կամ մասնավոր հատվածի հետ համատեղ ուսումնական հաստատություն ստեղծելու հարցը.
2) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունը.
3) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգը.
4) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգը.
5) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը՝ ըստ կրթական ծրագրերի, ոլորտների, ուսուցման հիմքի եւ որակավորումների.
6) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների.
7) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների նպատակային ուսուցման, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու նրանց գործուղման կարգը.
8) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգը.
9) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը.
10) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության, այդ թվում՝ որակի ապահովման ներքին եւ արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.
11) hաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու եւ կրթաթոշակ սահմանելու կարգը.
12) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը.
13) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը.
14) հաստատում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը.
15) հաստատում է արհեստագործական կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) ձեւերով ուսուցման կարգը.
16) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ձեւով ուսուցման կարգը.
17) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի դրսեկության (էքստեռն) ձեւով ուսուցման կարգը.
18) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթերի ձեւերը.
19) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորված կամ տարակարգ ստացած մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման կարգը.
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը՝
1) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները եւ որակավորումների բնութագրերը՝ ըստ մասնագիտությունների ու կրթական աստիճանների.
2) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը.
3) հաստատում է ուսանողների՝ մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը.
4) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող նախագծերի եւ ծրագրերի մշտադիտարկման եւ գնահատման կարգը.
5) իրականացնում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորումը եւ տալիս թույլտվություն յուրաքանչյուր որակավորման ծրագրի կազմակերպման համար.
6) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության փորձնական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման կարգը.
7) հաստատում է մեկից ավելի արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը.
8) սահմանում է արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) ձեւավորման եւ հաստատման կարգը.
9) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման եւ հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը.
10) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստող կազմակերպության ընտրության եւ դիմած անձի վերապատրաստման կարգը.
11) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսանողին ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը եւ ժամկետները.
12) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը.
13) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման եւ ատեստավորման կարգը.
14) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովների ձեւավորման, դրանց գործունեության եւ մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը.
15) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի բնութագրիչները եւ տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
16) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, երաշխավորում եւ հրապարակում է կազմակերպությունների ցանկը.
17) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծրագրի ուղղությունները.
18) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների բաղադրիչները.
19) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւաչափերը.
20) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների նախագիծ մշակող աշխատանքային խմբի ձեւավորման կարգը, արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության բնագավառի ոլորտային հանձնաժողովների ձեւավորման ու գործունեության կարգը եւ փորձագիտական եզրակացությունների ձեւաչափերը.
21) հաստատում է հիմնական կրթության հիմքով արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերում միջնակարգ կրթության երրորդ մակարդակի պետական բաղադրիչով սահմանված առարկաների նվազագույն ցանկն ու ծավալը.
22) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման կարգը.
23) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների փորձարկման եւ ներդրման կարգը.
24) սահմանված կարգով եւ ձեւով տրամադրում է վերակազմակերպված կամ լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը՝ արխիվային հիմքերի առկայության դեպքում.
25) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.
26) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների «Տարվա լավագույններ» մրցույթի անվանակարգերը, ներկայացվող պահանջները եւ անցկացման կարգերը.
27) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Լավագույն ուսանողներ» անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները եւ մրցույթի մասնակցության հայտի ձեւը.
28) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ուսանողներին եւ մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցելու կարգը.
29) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման եւ գործարկման կարգը.
30) սահմանում է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը եւ հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.
31) հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները եւ նորմատիվները.
32) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության զարգացման ծրագրին ներկայացվող պահանջները, արդյունավետության գնահատման ցուցանիշները, այդ ծրագրի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու կարգը.
33) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի գործունեության մշտադիտարկման եւ գնահատման իրականացման կարգը.
34) իր իրավասությունների շրջանակում մշակում եւ հաստատում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի գործունեությունը կանոնակարգող այլ իրավական ակտեր.
35) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)» բառերը փոխարինել «խորհուրդը» բառով:
Հոդված 6. Օրենքի 18.1-ին հոդվածի 17-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17. Արհեստագործական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ թեկնածուի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում:»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետի «բարձրագույն» բառը փոխարինել «արհեստագործական եւ միջին մասնագիտական» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-25-րդ մասերով.
«5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:
6. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով իրականացվում է արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորում:
7. Մանկավարժական աշխատողը կարող է նաեւ իր նախաձեռնությամբ եւ իր միջոցներով վերապատրաստվել եւ դիմել ատեստավորման:
8. Յուրաքանչյուր տարի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը եւ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմին:
9. Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով նախապես անցնում է վերապատրաստման դասընթաց՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան:
10. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրով սահմանված առարկայական ծրագիր դասավանդող դասախոսի ատեստավորումը եւ տարակարգի շնորհումն իրականացվում են «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ ուսուցչի ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգով:
11. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.
2) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
12. Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
13. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
14. Ատեստավորման գործընթացում մանկավարժական աշխատողների՝ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի սահմանման համար:
15. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
16. Ատեստավորված մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացին՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած կարգին համապատասխան:
17. Մանկավարժական աշխատողների տարակարգերը համապատասխանում են մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
18. Մանկավարժական աշխատողների կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները եւ նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
19. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
20. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմին կամ դատական կարգով:
21. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից մանկավարժական աշխատողին համապատասխան տարակարգ շնորհելու եւ հավելավճար սահմանելու համար:
22. Արհեստագործական եւ միջին մասնագիտական ծրագիր իրականացնող հաստատության տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար՝ կառավարության սահմանած կարգով:
23. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողի տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչեւ վերջնական որոշում կայացնելը:
24. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:
25. Մեկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից այլ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է:»:
Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի վեց ամսվա ընթացքում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ նոր կարգերի հաստատումը գործում են նախկին հաստատված կարգերը: