«7. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«20) ԱՏԳ ԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի եւ մասերի, ԱՏԳ ԱԱ 31-րդ խմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, ԱՏԳ ԱԱ 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, ԱՏԳ ԱԱ 0106 41 000 ծածկագրին դասվող մեղուների, ԱՏԳ ԱԱ 0106 49 000 ծածկագրին դասվող գիտահետազոտական նպատակների կամ բույսերի պաշտպանության համար օգտակար միջատների, ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող՝ բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատների, ԱՏԳ ԱԱ 9406 90 310 0 ծածկագրերին դասվող ջերմոցների, ինչպես նաեւ գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների սերմերի եւ տնկանյութի օտարումը.».
2) 21-րդ կետի «570110» թիվը փոխարինել «5701 10» թվով եւ «5702 10» թիվը փոխարինել «5702 10 000 0» թվով.
3) 26-րդ կետի «7109» թիվը փոխարինել «7109 00 000 0» թվով.
4) 27-րդ կետի «ծխախոտի արտադրանքի օտարումը» բառերը փոխարինել «այն ծխախոտի արտադրանքի օտարումը, որի առավելագույն մանրածախ գինը Կառավարության սահմանած կարգով ենթակա է ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշման» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ եւ 26-րդ կետերում, 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում, 389-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում եւ 445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «ԱՏԳԱԱ» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 87-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաեւ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ կամ նիկոտին կամ դրանց փոխարինիչներ պարունակող ապրանքները՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար.».
2) 1-ին մասի վերջին պարբերության «ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2711 21 000 0 ծածկագրին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. «ապրանքային դիրքերին» բառերը փոխարինել «ծածկագրերին» բառերով,
բ. «2402 (բացառությամբ 2402 10 00011, 2402 90 00011, 2402 10 00012 2402 90 00012) եւ 2404 11 000 9» բառերը փոխարինել «2402 (բացառությամբ 2402 10 000 01, 2402 90 000 01, 2402 10 000 02, 2402 90 000 02), 2404 11 000 9, 2404 12 000 0 եւ 2404 19 000» բառերով,
գ. աղյուսակում «2203» թիվը փոխարինել «2203 00» թվով, «2402 10 00011» թվերը փոխարինել «2402 10 000 01» թվերով, «2402 90 00011» թվերը փոխարինել «2402 90 000 01» թվերով, «2402 10 00012» թվերը փոխարինել «2402 10 000 02» թվերով, «2402 90 00012» թվերը փոխարինել «2402 90 000 02» թվերով, «2710 19 710» թվերը փոխարինել «2710 19 710 0» թվերով, «2710 19 980» թվերը փոխարինել «2710 19 980 0» թվերով, «2709» թիվը փոխարինել «2709 00» թվով, «2711 11» թիվը փոխարինել «2711 11 000 0» թվով, «2711 21» թվերը փոխարինել «2711 21 000 0» թվերով,
դ. աղյուսակի 9-րդ տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2206 00 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային եւ այլ գինիներ | 1 լիտր | 150» |
ե. աղյուսակում ուժը կորցրած ճանաչել 10-րդ տողը,
զ. աղյուսակի վերջին տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տող.
«2404 12 000 0 2404 19 000 | ծխախոտի արտադրանք | 1 միլիլիտր | 50 | 55» |
2) 6-րդ մասի «ԱՏԳԱԱ 220820» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2208 20» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում եւ 3-րդ մասում «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի՝
ա. «090300 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով, «1505» թիվը փոխարինել «1505 00» թվով, «1506» թիվը փոխարինել «1506 00 000 0» թվով, «1510 00» թիվը փոխարինել «1510» թվով, «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով, «1603» թիվը փոխարինել «1603 00» թվով, «1903» թիվը փոխարինել «1903 00 000 0» թվով, «2006» թվերը փոխարինել «2006 00» թվերով, «2203» թիվը փոխարինել «2203 00» թվով, «3002 20 000» թիվը փոխարինել «3002 41 000 0» թվով, «3002 30 000» թիվը փոխարինել «3002 42 000 0» թվով, «3211 00» թիվը փոխարինել «3211 00 000 0» թվով,
բ. ԱՏԳ ԱԱ 2309 ծածկագրով տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողեր.
«2404 12 000 0 | նիկոտին պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում՝ մեկ անգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության | Ծխախոտի արտադրանք |
2404 19 000 | նիկոտին չպարունակող, այդ թվում՝ ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում՝ մեկ անգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության | Ծխախոտի արտադրանք |
»,
գ. 3-րդ մասի «0903 00 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով:
Հոդված 9. Օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով:
Հոդված 10. Օրենսգրքի 394-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասում «2206» թվերը փոխարինել «2206 00» թվերով.
2) 8-րդ մասում «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով, իսկ «1603» թիվը փոխարինել «1603 00» թվով:
Հոդված 11. Օրենսգրքի 396.1-ին հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչեւ դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, Օրենսգրքով սահմանված դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «զ.» կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:
3. Բույսերի աճեցման համար նախատեսված՝ կոկոսի (հնդընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատի օտարման մասով ԱԱՀ-ից ազատման արտոնությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:
5. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 եւ 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում