Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186, այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետում՝
1) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) | 10»,
|
3) «դ» «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
4) «զ» ենթակետից հանել «նախնական արտոնագիր տալու դեմ կամ» բառերը,
5) «ը», «թ» եւ «ժ» ենթակետերից հանել «հիմնական բառը,»
6) «ի» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար | 8»,
|
«իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար | 10»,
|
8) ուժը կորցրած ճանաչել «իբ» ենթակետը,
9) լրացնել «իէ», «իը», «իթ», «լ» եւ «լա» ենթակետեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10,
|
«իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10
|
«իթ) հայտատուի դիմումի համաձայն հայտը վաղաժամկետ հրապարակելու համար | 10
|
«լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար | 20»:
|
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետում՝
1) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) | 10».
|
«ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար | 8».
|
3) «ժէ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար | 10»
|
5) լրացնել «իբ» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.
«իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10».
|
«իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10»
|
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետում՝
1) «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար | 20
|
եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ | 20
|
եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ | 30»
|
2) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) | 10».
|
4) «է» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝
առաջին հինգ տարվա համար | 60
|
երկրորդ հինգ տարվա համար | 180
|
երրորդ հինգ տարվա համար | 360
|
չորրորդ հինգ տարվա համար | 540
|
հինգերորդ հինգ տարվա համար | 720».
|
5) «ժ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների» բառերով.
6) «ժա» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով,
7) «ժգ» ենթակետում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.
8) «ժդ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար | 8».
|
«ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար | 10».
|
«ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնելու համար | 40», |
12) լրացնել «ի» եւ «իա» ենթակետեր հետեւյալ բովանդակությամբ.
«ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10
|
իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար | 10»:
|
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի ութերորդ կետի «բ» ենթակետում «քաղվածքներ տալու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հայտի մասին տեղեկություններ տրամադրելու» բառերը:
Հոդված 5. 18-րդ հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասում «Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի» բառերը փոխարինել «Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի» բառերով.
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ֆիզիկական անձինք, մինչեւ 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր ստանալու եւ այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման եւ դրանց նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» եւ «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ», «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաեւ ապրանքային եւ սպասարկման նշանների(բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման եւ վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։»,
3) չորրորդ մասում «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «գրանցված արդյունաբերական նմուշի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) երրորդ մասում «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի, արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի,» բառերով.
2) չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկու նախադասությամբ՝
«Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում»,
3) վեցերորդ մասում «Եթե արտոնագիր տալու» բառերից հետո լրացնել «կամ վկայագիր տալու» բառերը.
4) յոթերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«7. Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաեւ uահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամuվա ընթացքում: Այu դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոuով:».
5. Իններորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ դրա կապակցությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի 227-րդ կետին համապատասխան, նկատի ունենալով նաեւ, որ «Արտոնագրերի մասին» օրենքի անվանումն արդեն չի համապատասխանում օրենքի բովանդակությանը, իսկ փոփոխությունների զգալի ծավալի պատճառով ներկայացվել է որպես նոր օրենքի նախագիծ:
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումն առաջին հերթին նպատակ ունի կատարելագործելու գյուտերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին պահպանություն տրամադրելու իրավական դաշտը, ինչը հնարավորություն կտա նշված օբյեկտների իրավական պահպանությունը դարձնել բավականին արդյունավետ եւ հուսալի, ինչպես նաեւ պարզեցնելու այդ օբյեկտներին պահպանություն տրամադրելու ընթացակարգերը :
Մյուս կողմից նախագծի մշակումը նպատակ ունի մտավոր սեփականության բնագավառի ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության համապատասխան դիրեկտիվների պահանջներին, հատկապես՝ մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերում:
Գործող «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի որոշ հիմնարար դրույթներ չեն համապատասխանում ներկայիս պահանջներին, ինչպես մտավոր սեփականության իրավունքների ամրագրման արդյունավետության առումով, այնպես էլ այդ իրավունքների պահպանության հուսալիության առումով: Բացի դրանից պրակտիկայում լուրջ խնդիրներ են առաջանում այդ իրավունքների կիրարկման հետ կապված:
Մասնավորապես դա պայմանավորված է նրանով, որ գյուտերին տրվում են 2 տարբեր արտոնագրեր՝ նախնական եւ հիմնական, որոնք տրվում են տարբեր ծավալի ու բնույթի փորձաքննության արդյունքների հիման վրա: Դրա հետեւանքով, տրված որոշ արտոնագրեր, որոնք, հնարավոր է, որ չեն համապատասխանում արտոնագրաունակության պայմաններին, օգտագործվում են երրորդ անձանց դեմ, որպես նրանց գործունեությունն արգելափակող մեխանիզմ: Ինչ վերաբերում է իրավական պահպանության տրամադրման արդյունավետությանը, ապա դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ նախնական արտոնագիր տալու եւ դա հիմնականով փոխարինելու հետ կապված ընթացակարգերը համեմատաբար բարդ են, այլեւ նրանով, որ հայտատուների համար դրանք առաջացնում են որոշակի խնդիրներ, մասնավորապես՝ գյուտի էության բացահայտումը հետաձգելու հարցում, քանի որ գյուտի հայտի ձեւական փորձաքննությունից անմիջապես հետո տեղեկություններ են հրապարակվում տվյալ հայտի մասին, այն դրվում է համընդհանուր ծանոթացման, եւ ցանկացած անձ կարող է ծանոթանալ գյուտի հայտի նյութերին: Մի կողմից սա եենթադրում է արագացված ընթացակարգ, սակայն մյուս կողմից՝ սահմանափակում է հայտատուների հնարավորությունները՝ մինչեւ գյուտի էության բացահայտումը (պաշտոնական հրապարակումը) իր տրամադրության տակ ունենալու որոշակի ժամանակ՝ կողմնորոշվելու այն հարցերում, որոնք վերաբերում են տվյալ գյուտն այլ երկրներում արտոնագրելու աշխարհագրությանը եւ դրա համար անհրաժեշտ մեխանիզմների ընտրությանը: Բացի դրանից, գործող օրենքում որպես օգտակար մոդելներ պահպանություն տրամադրվում է միայն սարքերին եւ դրանց բաղադրամասերին վերաբերող լուծումներին, սակայն նման կարճաժամկետ պահպանություն չի կարող տրամադրվել գյուտարարական մակարդակ չունեցող այլ օբյեկտներին, մասնավորապես՝ «առաջադիմական» եղանակներին, ինչը չի բխում նորարական աշխատանքների խթանման անհրաժեշտությունից:
Արդյունաբերական նմուշների պահպանության հետ կապված անհրաժեշտություն է առաջացել դրան վերաբերող նորմերը ներդաշնակեցնել Եվրամիության երկրների օրենսդրությանը, մասնավորապես մեկ հայտով ներկայացվող նմուշների, դրանց պահպանության ժամկետների եւ իրավունքների ծագման հիմքերին վերաբերող հարցերում:
Ահա հիմնականում այս բոլոր հարցերի լուծման մեխանիզմներն են ներառված ներկայացված նախագծում.
1. Նախատեսված է գյուտի մեկ արտոնագիր, որը տրվում է հայտի հրապարակման հետ միաժամանակ: Հրապարակումն իրականացվում է
հայտի ներկայացման թվականից, կամ եթե խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն՝ առաջնության թվականից 18 ամիս հետո, ընդ որում, հայտատուի դիմումի համաձայն հայտը կարող է հրապարակվել մինչեւ 18 ամիսը լրանալը՝ միաժամանակ տալով արտոնագիր: Նման մոտեցումը պարզեցնում է արտոնագիր ստանալու ընթացակարգը, հնարավորություն տալով հայտատուին գյուտի էությունը գաղտնի պահել 18 ամիս,
2. արտոնագիրը տրվում է առանց գյուտի նորության եւ գյուտարարական մակարդակի լիարժեք ստուգման (միայն փորձագետի «ձեռքի տակ» ունեցած նյութերը հաշվի առնելով), սակայն արտոնագրատերը կարող է իրեն վերապահված բացառիկ իրավունքներից օգտվել միայն արտոնագրաունակության պայմաններին գյուտի համապատասխանության մասին ապացույցներ ներկայացնելուց եւ այդ մասին գործակալության կողմից համապատասխան եզրակացություն հրապարակելուց հետո, ինչն ապահովում է պահպանության արդյունավետությունը եւ բխում է բոլոր տնտեսավարող սուբյեկտների շահերից: Եթե նման ապացույցներ չեն ներկայացվում մինչեւ արտոնագրի գործողության 9-րդ տարվա ավարտը, ապա արտոնագրի գործողությունը դադարեցվում է գործողության 10-րդ տարին լրանալուց հետո,
3. որպես օգտակար մոդել իրավական պահպանություն տրամադրվում է սարքերին եւ եղանակներին վերաբերող լուծումներին, բացառությամբ կենսաբանական նյութին վերաբերող եւ քիմիական կամ դեղագործական նյութերին կամ եղանակներին վերաբերող տեխնիկական լուծումներին, ինչը կխթանի նորարարական աշխատանքների ծավալմանը հատկապես փոքր եվ միջին բիզնեսի սուբյեկտների կողմից,
4. արդյունաբերական նմուշների վերաբերյալ նախագծով նախատեսվում է, որ հայտը կարող է վերաբերել մեկ կամ արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման նույն դասին վերաբերող մեկից ավելի նմուշների համար, ինչը որոշակիորեն պարզեցնում է ընթացակարգը եւ բխում է դիզայներների եւ արտադրական տնտեսավարող սուբյեկտների շահերից: Որպես պահպանական փաստաթուղթ արտոնագրի փոխարեն նախատեսվել է տալ վկայագիր, որն ընդամենը հաստատում է արդյունաբերական նմուշի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպեu նաեւ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը:
5. արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար նախատեսված է յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետական տուրք վճարելու մեխանիզմ, բայց ոչ ավելի քան 25 տարի, ինչը համահունչ է միջազգային պրակտիկայում գործող նորմերին:
«Պետական տուրքի մասին» Հայստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները բացառապես պայմանավորված են
«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված իրավական պահպանության նոր ընթացակարգերի առանձնահատկություններով, իսկ լրացումները՝ այդ ընթացակարգերին համապատասխան լրացուցիչ գործողությունների կատարմամբ: Ընդ որում լրացումներում նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերի համար որպես հիմք հաշվի են առնվել գործող դրույքաչափերը: