Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-10-րդ մասերով.
«5.Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասում նշված դեպքերի:
6. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը, սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարվում է ընտանիքի չափահաս անդամին՝ ընտանիքի չափահաս մյուս անդամների գրավոր համաձայնությամբ (եթե ընտանիքի կազմում կան մեկից ավելի չափահաս անդամներ):
7. Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով, եթե ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ գումարը վճարվելու է ընտանիքի այն չափահաս անդամին, ով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին:
8.Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարելը նպաստի կամ հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամին վճարելն է:
9.Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստն անկանխիկ եղանակով վճարելը սույն հոդվածի 6-րդ մասում նշված ձեւով ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության մեջ նշված ընտանիքի չափահաս անդամի անվամբ (այսուհետ՝ սոցիալական ապահովության հաշվի տեր) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելն է:
10.Հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով վճարելը հրատապ օգնության գումարը ընտանիքի չափահաս անդամ հանդիսացող դիմողի անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցելն է:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եթե պարզվում է, որ ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից ներկայացված՝ ընտանեկան նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ դրանց հայտնաբերման ամսվանից:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի.
1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) եթե պարզվում է, որ ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից ներկայացված՝ սոցիալական նպաստը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 1.1-ին, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից:»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) եթե պարզվում է, որ ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկի կողմից ներկայացված՝ հրատապ օգնությունը տրամադրելու որոշման համար հիմք հանդիսացած տվյալները (փաստաթղթերը) հավաստի չեն.».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետով նշված դեպքում՝ հայտնաբերման ամսվանից,
2) 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նշված դեպքերում՝ այդ հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»:
Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-16-րդ մասերով՝
«14.Ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը նշանակվել է (նշանակման դիմումը ներկայացվել է)՝
1)քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը,
2)մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը:
15.Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժանկետներից հետո ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ ընտանեկան նպաստին, սոցիալական նպաստին կամ հրատապ օգնությանվ առնչվող ցանկացած գրավոր դիմում ներկայացնելու դեպքում ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով:
16.Մինչեւ սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները նշանակված ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը եւ հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում է մինչեւ դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 15-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝
1) քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հունվարի 1-ից?
2) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Օրենքի 39-րդ հոդվածի 12-րդ մասում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման եւ պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման անհրաժեշտությամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումն իրականացվում է կանխիկ եւ անկանխիկ եղանակներով:
Վճարման եղանակն ընտրում է ընտանիքի չափահաս այն անդամը, ով ներկայացնում է համապատասխան նպաստ նշանակելու դիմումը:
Կանխիկ եղանակով վճարելու դեպքում նպաստի գումարը վճարվում է ընտանիքի՝ դիմում ներկայացրած անդամին, նրա բացակայության դեպքում՝ ընտանիքի այլ չափահաս անդամի:
Պայմանագրով «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով կանխիկ վճարումերի համար սահմանված է ծառայությունների մատուցման վճար՝ փաստացի վճարված գումարի 1 տոկոսի չափով՝ շուրջ 300.0 մլն դրամ: Վերջինիս կողմից առաջարկվել է վերանայել ծառայությունների մատուցման գինը՝ սահմանելով ավելի բարձր սակագին:
«Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված սոցիալական ապահովության հաշվին կամ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված է սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների եւ դրամական այլ վճարների գումարները հատուկ բանկային հաշվով՝ միանվագ դրամական վճարների հաշվով վճարելու կարգը: Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2020 թվականի մարտի 12-ի թիվ 287-Ն որոշմամբ Կառավարությունը սահմանել է միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այդ թվում՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված հրատապ օգնության գումարը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածով սահմանված է սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների եւ դրամական այլ վճարների գումարները հատուկ բանկային հաշվով՝ սոցիալական ապահովության հաշվով վճարելու կարգը: Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում 2020 թվականի մարտի 12-ի թիվ 284-Ն որոշմամբ Կառավարությունը սահմանել է սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները, այդ թվում՝ «Պետական նպաստների մասին» օրենքով սահմանված ընտանեկան նպաստը եւ սոցիալական նպաստը:
Ընդ որում, բանկերը նշված վճարների վճարման ծառայությունները մատուցում են անվճար:
2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակների եւ կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Կենսաթոշակառուի ընտրությամբ՝ նրա դիմումի հիման վրա կանխիկ եղանակով վճարվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձին:
Նպատակահարմար է այս համակարգը ներդնել նաեւ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների համար՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, այն է՝
1) Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից?
2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից?
3) 1000 եւ ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից?
4) մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը?:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարումները 2023թ. hունվարի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:
Նշված ժամկետներն առաջարկվել են՝ հաշվի առնելով կենսաթոշակների՝ անկանխիկ եղանակով վճարման համակարգի ներդրման ժամանակացույցը, որի համաձայն՝ քաղաքներում արդեն ներդրվել է համակարգը, 2023թ. hունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում:
Գյուղերի ցանկը՝ ըստ բնակչության քանակի հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2058-Ն որոշմամբ:
Հաշվի առնելով «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նախագծով առաջարկվում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կբարելավվի ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը եւ կնվազեն պետական բյուջեի միջոցների ծախսերը, քանի որ բանկերի միջոցով անկանխիկ վճարման դեպքում ծառայությունների մատուցման վճար չի պահանջվում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից եւ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:
Այն նպատակ ունի բարելավել ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարների վճարման գործընթացը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի ավելացում չի նախատեսվում: Ծախսերը կնվազեն մոտ 100 մլն դրամով: Հաշվարկը կատարված է ապրիլ ամսվա փաստացի տվյալներով՝ քաղաքային բնակավայրերի համար (առանց 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերի): Ապրիլ ամսվա փաստացին կազմել է՝ Երեւան՝ 3.1 մլն դրամ, այլ քաղաքաներ՝ 9.6 մլն դրամ: Այս դեպքում տարեկան փաստացի ծախսը կկազմի՝ (3.1+9.6)x 12=152.4: Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած շահառուներին վճարվող գումարը գնահատվել է ամբողջ գումարի 30 տոկոսի չափով: Ըստ այդմ, 1011 ծրագրի 11001 միջոցառման գծով ՀՀ 2023 թվականի ծախսերը նախորդ տարվա նկատմամբ կնվազեն շուրջ 100 մլն դրամով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում