Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-ին մասով.
«1.1. Եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա այդ գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումների համար սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական տուրքը նվազեցվում է արտոնագրված հաշտարարին մինչեւ երկու ժամ իրականացված հաշտարարության դիմաց վճարած գումարի չափով, բայց ոչ ավելի քան Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափի եւ ոչ պակաս քան բազային տուրքի 10-ապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ55.1-ին կետով.
«55.1. արտոնագրված հաշտարարների
որակավորման ստուգմանը մասնակցելու համար
բազային տուրքի 30-ապատիկի չափով.»:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ա.2-րդ կետով.
«ա.2) պետական տուրքը վճարած կողմին՝ մինչեւ երկու ժամ տեւողությամբ իրականացված հաշտարարության համար հաշտարարին վճարված վարձատրության դիմաց, բայց ոչ ավելի քան Կառավարության որոշմամբ սահմանված չափով, եթե օրենքով նախատեսված է մինչեւ դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն եւ հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջեւ նույն առարկայի մասին եւ նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում եւ հայցը մերժվել կամ մասնակի է բավարարվել:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: