Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) Հաշտարարը, այդ թվում նաեւ՝ գործունեությունը դադարեցված, պարզելու համար տեղեկություններ, որոնք նրան կարող են հայտնի լինել կապված հաշտարարության իրականացման նպատակով դիմելու կամ հաշտարարության իրականացման հետ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: