Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառերով.
2. 1-ին մասի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառերով.
3. 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» եւ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝
1. 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝
1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը.
2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ).
3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական եւ վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ.
4) Հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ).
5) Քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ):».
2. 3-րդ մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.
3. 4-րդ մասում «դատախազ եւ դատավոր անդամների միջեւ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
4. 7-րդ մասում «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.
5. 7-րդ մասի 1-ին կետում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝
1. 2-րդ մասում «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերը, իսկ «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն 7 անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն 6 անդամ:
3. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ ենթակետերով.
«3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:
4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:»:
4. 5-րդ մասում «4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.
5. 7-րդ մասում «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերը.
6. 8-րդ մասում «3» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ինը» բառով:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասում «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը:
2. 12-րդ մասում «2.1-ին» բառերից հետո լրացնել «, 2.2-րդ,» բառերը:
Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի՝
1. 3-րդ մասում «քննիչ» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,», իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերը:
2. 17-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում,» բառերը:
Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «դատավոր եւ դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ եւ քննիչ» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: