Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-36119-23.08.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 43-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Ամփոփաթերթ