Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-36121-23.08.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6. Հիմնադրամի կառավարիչը (առկայության դեպքում՝ նաեւ կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքում ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: