Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-381-30.09.2022-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքը (այսուհետ` «Օրենք»)  44-րդ հոդվածի`

1) 3-րդ մասում` «: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից» բառերը փոխարինել «կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ» բառերով.

2) լրացնել 3.1-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվում հետեւյալ հերթականությամբ`

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ` սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային Հեռարձակողների,

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

5) սլոթի օգտագործման լիցենզիա  ստացած Հանրային հեռարձակողները,

6) միջպետական պայմանագրի հիման վրա Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

7) հեղինակազորված Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.
«Տեսալսողական մեդիայի  մասին» օրենքի ում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ` Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձարկման առաջնահերթությունների ու հերթականության համակարգի միասնական կիրառության սահմանումը`  անկախ սփռման տարածքից, օպերատորից եւ հեռարձակողից:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.
Առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ հոդվածով, ՀՀ գործող ցանցային օպերատորները իրենց տրամադրված տեսալսողական ծրագրերի տարածման հերթականությունը սահմանում են ինքնուրույն: Նման մոտեցումը առաջին հայացքից ընկալվում է օպերատորի գործունեության ազատություն, սակայն սպառողի համար առաջ է բերում օգտվելու անհարմարություններ եւ դժգոհություն, քանի որ հեռարձակվող ծրագրեըը   տարբեր  հերթականությամբ են հասանելի հեռուստալսարանին:
Նախաձեռնության նպատակն է սահմանել Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի եթեր հեռարձակման հերթականությունը:
Նախաձեռնության համար հիմք է հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներ ու ստացված դիմումները:

3. Ակնկալվող արդյունքը.
Օրենքի նախագիծը ընդունելու արդյունքում Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի արդյունքի սպառողները կկարողանան օգտվել  հեռարձակվող ծրագերի նույնական հերթականությունից եւ հեշտությամբ ընտրել իրենց նախընտրելի ծրագիրը:
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Սիմոնյան,
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են`

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Սիսակ Գաբրիելյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

        Հարգանքով`                                                       Սիսակ Գաբրիելյան

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ