Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-381-30.09.2022-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքը (այսուհետ՝ «Օրենք») 44-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում՝ «: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից» բառերը փոխարինել «կախված վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքից, նույն հերթականությամբ» բառերով.

2) լրացնել 3.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերը եթեր են հեռարձակվում հետեւյալ հերթականությամբ՝

1) Հանրային հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ՝ սլոթի օգտագործման լիցենզիայով գործող Հանրային Հեռարձակողների,

2) հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

3) մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

4) մարզային սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

5) սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հանրային հեռարձակողները,

6) միջպետական պայմանագրի հիման վրա Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը,

7) հեղինակազորված Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: