Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածում
1) 7-րդ մասում «169.28-րդ հոդվածով» բառերը փոխարինել «169.28-րդ եւ 169.31-րդ հոդվածներով» բառերով:
2) լրացնել նոր 7.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1 Սույն օրենսգրքի 166.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելուց հետո` երեք տարվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 166.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ՝
«Հոդված 166.1. Նվերներ ընդունելու կամ հաշվառելու սահմանված կարգը խախտելը
1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թույլատրելի չհամարվող նվերներ ընդունելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ընտանիքի անդամների կամ իր հետ փոխկապակցված անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված նվերների ստացման մասին դիտավորությամբ չհայտնելը կամ սահմանված կարգի խախտմամբ հայտնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով` նվեր ստացված առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի հնգապատիկի չափով:
3. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները չհաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով` նվեր ստացած առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի եռապատիկի չափով:
4. Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված նվերները սահմանված ժամկետների կամ կարգի խախտմամբ հաշվառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով` նվեր ստացած առարկայի բռնագրավմամբ, կամ նվեր ստացված առարկայի բռնագրավման անհնարինության դեպքում` տուգանքի նշանակում նվերի՝ ընդունման պահին գործող արժեքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 169.31-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 169.31. Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելը.
1. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նախքան շահերի բախման հանգամանքների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկությունը ստանալը վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
3. Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած առաջարկությանն առերեւույթ հակասող գործողություն (անգործություն) կատարելը կամ որոշում ընդունելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետում «147,» թվից հետո հանել «1661 ,» թիվը:
Հոդված 5. Օրենսգրքի 244.17-րդ հոդվածի 1-ին մասը «Սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «166.1-ին,» թվով, իսկ «169.28-րդ,» բառերից հետո լրացնել «169.31-րդ,» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում «4012 » թվից հետո հանել «, 1661 » թիվը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: