Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3613-23.08.2022,30.09.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 12.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12.1) տեղեկություններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 40.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 40.1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ:

2. Ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝

1) դիմում, որը պետք է պարունակի հավատարմագրային կառավարչի վերաբերյալ տեղեկություններ՝ անձնագրային տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաեւ պետական հաշվառման համարը), կամ պետական գրանցման համարը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի դեպքում.

2) բաժնեմասի կամ դրա մասի հավատարմագրային կառավարման հանձնելու հիմքը (պայմանագիր, դատարանի վճիռ եւ այլն).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: