Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում 1.12 կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.
6.1) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցելու համար | բազային տուրքի 5-ապատիկի չափով |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 16-րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
16) Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների բաժնեմասերի հավատարմագրային կառավարման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով: |
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: