Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվական, ՀՕ-337) 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորություններիդադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրման եւ հարկի վերացման) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված` ՀՀ Ազգային Ժողովի ընդունված օրենքներով` պետության կողմից համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը փոխհատուցելու վերաբերյալ դրույթիոչ ճիշտ մեկնաբանումը բացառելու անհրաժեշտությամբ: