Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները պահպանելը:»:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: