Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում
1) 3-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հավատարմագրային կառավարման հանձնումը իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:»:
2) 6-րդ մասում «24-րդ» թիվը փոխարինել «31-րդ» թվով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «5-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձինք» բառերը փոխարինել «33-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձինք» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 4.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 4.1. Պատգամավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները
1. Պատգամավորի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու սահմանափակումները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: